Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

«Mind Center»-ի նոր մասնաճյուղերի բացումը

Հունիսի 1-ը` ամենաբարի և և պայծառ տոներից մեկը, էլ ավելի գունեղ և բովանդակալից դարձավ։ Այդ օրը տեղի ունեցավ MindCenter ապագայի մասնագիտությունների կենտրոնի երկրորդ մասնաճյուղի բացումը։ «Մադամ» բիզնես ակումբի անդամ, հիմնադիր Անի Խաչատրյանի խոսքով՝ արդեն ևս հասցեում շարունակելու են STEM կրթության մատուցումն իրենց ամենահարազատ՝ մտահորիզոնը զարգացնող և ոչ ֆորմալ մեթոդներով։

MindCenter-ն ապրելակերպ է, միջավայր, որտեղ փորձառու մասնագետները զարգացնում են երեխաների ստեղծագործ միտքը, սովորեցնում լինել արարող, համագործակցող և մտածել սահմաններից դուրս։

Կենտրոնում երեխաներն ինքնադրսևորվում են՝ իրենց երևակայական ռոբոտները կառուցելով և ծրագրավորման դասերի ընթացքում կայքերի թեմաներն ըստ իրենց ցանկությունների ընտրելու հնարավորության շնորհիվ։«Մադամ» բիզնես ակումբն անչափ ուրախ է այս իրադարձությամբ։

Փոքրիկներն են կերտում մեր ապագան, նրանք են ապագայի հենասյունը։ Նման կենտրոնների զարգացումը բխում է նաև հենց մեր շահերից, քանի որ չափազանց կարևոր է , թե ում ենք վստահում երեխաներին, ինչ պայմաններում և միջավայրում է անցնում նրանց օրվա մեծ մասը։