Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Moka Pot YVN․ նոր սրճարան Երևանում

Մադամ ակումբի անդամակիցներից Անի Հովակիմյանը համաշխարհային հռչակ ունեցող Segafredo սրճարանների ցանցի հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր տնօրենն է, ով HoReCa ոլորտում ունի 18 տարվա փորձ։ Այժմ Անին հանդես է գալիս նոր նախագծով․ մայրաքաղաքում արդեն գործում է նորաբաց սրճարան Moka Pot YVN-ը, որը պատրաստ է զարմացնել սուրճի սիրահարներին։
Մոկա Փոթը գտնվում է Իսահակյան 26 հասցեում՝ Կինո Նաիրիի հարևանությամբ: Սրճարանն ունի բացօթյա տարածք, որտեղ հաճախորդները կարող են վայելել տարվա բոլոր եղանակները մեկ գավաթ սուրճով։ Ի դեպ, սրճարանում ներկայացված են լինելու սուրճի եվրոպական ամենահայտնի 4 բրենդներ՝ Ստարբաքս, Սեգաֆրեդո, Լավացցա, Սաքարիա։ Մոկա Փոթը Եվրոպայի շնչով փոքր անկուն է Երևանում, որը, վտսահ ենք, շատ կարճ ժամանակումմ կգրավի ձեր սիրտը։

Շնորհավորում ենք մեր անդամակցին այս կարևոր ձեռքբերման առթիվ, մաղթում ենք նար հաջողություններ։ Մեզ համար կարևոր է բիզնես ոլորտում ցանկացած կնոջ ձեռքբերում, որի շնորհիվ կայանում է գարծարար կանանց համայնքը։ Շարունակեք հետևել մեր նորություններին, ինչպես նաև ընթերցեք «Lalunz խանութների ցանցը ընդլայնվում է» բլոգը։