Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Արհեստական բանականությունը մարքեթինգում

Միջոցառման մասին

Այսօր արհեստական բանականության (AI) վրա հիմնված տեխնոլոգիաները, և առհասարակ, արհեստական բանականությունը մեծ ազդեցություն ունի բազմաթիվ ոլորտների վրա․ արհեստական բանականության տարրերն առկա են գրեթե բոլոր ծրագրային արտադրանքներում և ծառայություններում։  

 

Այն դարձել է հզոր գործիք բիզնեսի զարգացման համար։ Արհեստական բանականության ներդրման շնորհիվ բիզնեսը ձեռք է բերում ամուր հիմքեր՝ ճիշտ և արագ որոշումների կայացման համար, որն էլ թույլ է տալիս բարելավել և զարգացնել բիզնես գործընթացները ու բարձրացնել եկամուտը։ Հարկ է նշել, որ AI-ի արագ աճող տեմպերին զուգընթաց, գրեթե բոլոր մարքեթինգային հարթակները և գործիքները ևս շտապում են ավելացնել AI իրենց գործիքակազմում։

 

 CyberHUB-ի համահիմնադիր, Metascale-ի համահիմնադիր, ԱՐԴԻ ակադեմիայի մարքեթինգի ֆակուլտետի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը կներկայացնի արհեստական բանականության հնարավորությունները և կիրառումները մարքեթինգային ստրատեգիաների մեջ։ «Մադամ» գործարար ակումբի  անդամները կբացահայտեն ԱԲ տեխնոլոգիաների ինովացիոն մոտեցումները, որպեսզի օպտիմիզացնեն իրենց մարքեթինգային արշավները, ուսումնասիրեն սպառողների վարքագիծը ու լավացնեն իրենց որոշումներ կայացնելու պրոցեսները։

 

Օրվա քննարկվող թեմաներն են՝

ԱԲ հիմնական գործիքները, որոնք կարող են օգտագործվել մարքեթինգում,

Տեքստային կոնտենտի ստեղծում ԱԲ-ով,

Նկարների և վիդեոների ստեղծում ԱԲ-ի միջոցով։

17:00 11-06-2024