Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

7 հաջողակ ընտանեկան բիզնես

Ընտանեկան բիզնեսը բիզնեսի ամենահին ձևերից մեկն է: Տվյալ դեպքում բիզնեսի ողջ սեփականությունն ու վերահսկողությունը ընտանիքի անդամների ձեռքում է: Հաճախ նման բիզնեսները ժամանակի ընթացքում ներգրավում են նաև ընտանիքի մյուս անդամներին: Ընտանեկան բիզնես սկսել ը շատ հուսալի է, քանի որ վստահելի և հավատարիմ գործընկերներ գտնելու խնդիր չկա: Մադամի այսօրվա բլոգում կներկայացնենք ընտանեկան բիզնեսի լավագույն օրինակները՝ ողջ աշխարհից:

1. Novartis

Novartis-ը, որի կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայում, աշխարհի խոշորագույն դեղարտադրողն է՝ 279 միլիարդ դոլար շուկայական կապիտալիզացիայով: Այս խոշոր բիզնեսը պատկանում է Սանդոզին, որը հիմնադրվել է 1996թ.Պիեռ Լանդոլտի կողմից։ Հետագայում հիմնադիրը Սանդոզին պատկանող այլ բիզնեսները փոխանցել է իր ընտանիքի մյուս անդամներին: Այժմ կազմակերպությունն ունի հսկայական վաճառք ողջ աշխարհում և ստեղծել է բազմաթիվ բացառիկ դեղամիջոցներ:

2. Walmart

Walmart-ը սպառողական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերություն է՝ հայտնի ընտանեկան բիզնես ողջ աշխարհում։ Ուոլթոնների ընտանիքը կայուն դիրք է գրավել ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ հայրենի երկրում: Այս ընտանիքին է պատկանում Walmart-ի գրեթե ողջ բաժնետոմսերը: Walmart-ի բոլոր գործողությունները վերահսկվում են Ուոլթոն ընտանիքի կողմից: Ընկերությունը հսկայական է. շուկայական կապիտալիզացիան կազմում է 241 միլիարդ դոլար:

3.Facebook

Այս սոց. ցանցի անունը ծանոթ է աշխարհի յուրաքանչյուր մարդու։ Facebook-ը հիմնադրել է Մարկ Ցուկերբերգը, ով հետագայում իր ընտանիքին բերել է բիզնես ասպարեզ: Նրա ավագ քույրը՝ Ռենդը, Facebook-ի մարքեթինգի ղեկավարն է: Նա նաև իր հորն ու կնոջը դարձրեց Ֆեյսբուքի բաժնետեր։

4. Nike

Այս ընկերությունը պատկանում է Նայթ ընտանիքին: Nike-ի շուկայական կապիտալիզացիան կազմում է 882 միլիարդ դոլար: Ֆիլ Նայթը Nike-ի դեմքն է եղել ստեղծման օրվանից՝ դեռևս 1964 թվականից։ Nike-ի ներկայիս նախագահը Թրևիս Նայթն է՝ Ֆիլ Նայթի որդին։

5. Ֆիլիպս 66

Phillips 66-ը գազի առաջատար արդյունահանողներից է և ԱՄՆ-ում ամենահայտնի ընտանեկան ձեռնարկություններից: Սպասարկելով էներգետիկ ոլորտը՝ ընկերությունն ունի $43 մլրդ շուկայական կապիտալիզացիա, պատկանում է Ֆիլիպս ընտանիքին։ Ֆրենկը և Լ. Է. Ֆիլիպսը հիմնադրել են այն 1917 թվականին և կոչել Philips Petroleum Company: Ֆիլիպսների ընտանիքը շարունակում է մնալ ընկերության ամենամեծ բաժնետերը:

6. Kinder Morgan

Kinder Morgan-ը նավթային բիզնեսի խոշորագույն ընկերություններից է և համահիմնադրվել է 1997 թվականին Ռիչարդ Քինդերի կողմից: KinderMorgan-ի սեփականատերեր Ռիչարդ Քինդերը և նրա կինը հայտնի են նաև որպես Հյուսթոնի առաջատար բարերարներ:

7. Samsung Electronics.

Samsung Electronics ՏՏ ընկերությունը սմարթֆոնների և պլանշետների ամենահայտնի արտադրողներից մեկն է: 174 դոլար շուկայական կապիտալիզացիայով այն Հարավային Կորեայի առաջատար ընտանեկան բիզնեսներից մեկն է: Samsung Electronics-ի նախագահ Լի Կուն Հին սկզբում օգնեց իր հորը ընդլայնել Samsung խումբը, իսկ ավելի ուշ հիմնեց Samsung Electronics-ը, որն այժմ էլեկտրոնիկայի ոլորտի հսկաներից է: Նրա որդին ընկերության փոխնախագահն է, իսկ դուստրերը ղեկավար պաշտոններ են զբաղեցնում ընկերությունում։

Հռչակավոր ընտանեկան բիզնեսների ցանկը կարելի է անվերջ շարունակել, քանի որ բիզնեսի ամենահուսալիտարբերակներից է: Հերթը հենց ձեր ընտանիքինն է: Մնացե՛ք Մադամի բլոգի հետ՝ ձեր մոտիվացիան հենց այստեղ գտնելու, ինֆորմացիոն նյութերի ծանոթանալու համար: Թե որ երկրներն ունեն ամենաբարենպաստ պայմանները կին ձեռնարկատերերի համար, ընթերցեք «Լավագույն երկրները կանանց բիզնեսի» համար բլոգում: