Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Բիզնես՝ ամուսնու հետ

Ընկերների հետ բիզնեսը սպառնում է փչացնել հարաբերությունները, իսկ ամուսնու հետ սխալ սկզբունքներով բիզնես սկսելը կարող է ընդհանրապես կործանել ամուսնությունը: Ընտանիք փրկելու և բիզնես զարգացնելու համար հարկավոր է մի քանի կանոն, որոնք կներկայացնենք Մադամի բլոգում:

Ընտանեկան բիզնեսը ընտանիքի բարեկեցության հիմքն է: Չնայած այն հանգամանքին, որ ընտանեկան բիզնեսը մտածված և գրագետ ներդրում է ձեր ընտանիքի ապագայի համար՝ այն կառուցելն այնքան էլ հեշտ չէ: Այս բիզնես ձևաչափի կողմնակի ազդեցությունը ընտանեկան խնդիրներն են: Հիշենք երբեմնի ամենամեծ STRO գարեջրագործական ընկերությունը։ Այն մեկուկես դարի ընթացքում դարձավ ամենահզոր բիզնես կայսրություններից մեկը, սակայն այժմ ընկերության հաջողությունն անցյալում է։ Եվ այս ամենը սխալ կառավարման մոդելի պատճառով։

Հաջողության հասնելու համար ձեր ամուսնու հետ բիզնեսը սկսեք հստակ սահմանված սկզբունքներով.

Համաձայնեցրեք կանոնները նախօրոք

Ընտանեկան բիզնես սկսելուց առաջ պետք է վերացնել բոլոր կոնֆլիկտները ամուսինների միջև։ Եթե ​​առօրյա կյանքում հարաբերությունները լավ չեն ընթանում, ուրեմն չարժե միասին աշխատել։ Նախ պետք է զբաղվել անձնական հարցերով, իսկ հետո մտածել համատեղ բիզնեսի մասին։ Հակառակ դեպքում բոլոր վեճերն ու կոնֆլիկտները կտեղափոխվեն աշխատանքային ոլորտ և կմնան փակուղու մեջ: Վստահությունը ամենակարևոր գործոնն է, առանց որի չպետք է սկսել: Եթե ​​որևէ իրավիճակում չեք կարող հույս դնել կողակցի վրա, ապա ավելի լավ է չսկսել միասին աշխատել։ Դուք պետք է կենտրոնանաք բիզնեսի և դրա զարգացման վրա և ոչ թե մտածեք, որ դուք ինքներդ կարող եք ինչ-որ բան ավելի լավ անել, քան ձեր ամուսինը:

Հասկացեք, թե ով ինչ դեր ունի

Դեռևս նախքան սկսելը փորձեք բաշխել պարտականությունները միմյանց միջև։ Մշակեք ձեր սեփական աշխատանքի համակարգը: Օրինակ, երբ մեկը բանակցություններով է զբաղվում, մյուսը կարող է որոշել ընթացիկ կարևոր հարցերը։ Փողի հարցը թերևս ամենակարևորներից մեկն է: Անմիջապես պարզեք, թե ով և ինչ ծառայությունների դիմաց է գումար ստանում: Դուք կարող եք միմյանց աշխատավարձ վճարել, բայց խստորեն սահմանել շահույթի բաշխումը, հակառակ դեպքում կծագեն ֆինանսական հարցեր, որոնք ձեզ ընդհանրապես պետք չեն։ Այս հարցը վաղ թե ուշ առաջին պլան է մղվելու:

Առանձնացրեք անձնականն և գործնականը

Շատ հաճախ է պատահում, որ նույնիսկ աշխատանքային ժամերից դուրս մարդիկ շարունակում են ծանրաբեռնված մնալ գործնական հարցերով: Ժամանակի ընթացում մարդիկ հասկանում են, որ աշխատանքային հոգսերն իրենց ընդհանրապես հանգիստ չեն տալիս: Խիստ վերահսկողությունը, անձնական և աշխատանքային ժամանակի հստակ տարանջատումը օգնում է խուսափել դրանից:

Ընտանեկան բիզնեսի առավելություններն ու մարտահրավերները

Ո՞րն է համատեղ բիզնեսի բարդությունը: Եթե ​​աշխատողին միշտ կարելի է ազատել աշխատանքից, ուրեմն այս դեպքում պետք է փոխզիջում փնտրել։ Երբ աշխատակիցը լավ չի աշխատում, ապա նկատողություն եք տալիս։ Ամուսինների կամ հարազատների դեպքում հակառակն է՝ եթե ձեր գործընկերը սխալվել է բիզնեսում, և դուք նրան ասում եք այդ մասին, ապա նա ընկալում է դա որպես անձնական վիրավորանք: Բայց միևնույն ժամանակ, ընտանեկան բիզնեսները շատ ավելի դիմացկուն և կայուն են։ Նրանք սովոր են կենտրոնանալ ոչ թե միջանկյալ եռամսյակային արդյունքի, այլ երկարաժամկետ զարգացման վրա։ Նրանց վերաբերմունքը անձնակազմի և միմյանց նկատմամբ ավելի նուրբ և ընկերական է:

Գրեթե բոլոր կանայք նշում են իրենց ամուսինների դերն ու նշանակությունը իրենց հաջողության հարցում, իսկ աշխարհի ամենահռչակավոր բիզնեսների հետևում հաճախ կանգնած են լինում ամուր ընտանիքներ: Մի՛ վախեցեք ռիսկերից և կյանքի կոչեք նոր մտահղացումները, քանի որ դժվար է գտնել ավելի հավատարիմ գործընկեր, քան ամուսինն է: Հետևե՛ք նորություններին Մադամի բլոգում, որտեղ կգտնեք ձեր մոտիվացիան, իսկ լավատեսություն մշակելու մեթոդներին ծանոթացեք <<Ինչպե՞ս զարգացնել դրական մտածողություն>> բլոգում: