Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Ժամանակի կառավարումը՝ գործարար կանանց համար

Կրեատիվությունը կանանց ամենագեղեցիկ հատկանիշն է, և, իհարկե, մենք գիտենք, թե ինչպես օգտագործել այն: Մենք հեռատես ենք, բազմաֆունկցիոնալ և աշխատասեր: Մենք կառուցում ենք բիզնեսը զրոյից, և միաժամանակ ժամանակ գտնում մեր սիրելիների մասին հոգ տանելու համար:

Իհարկե մենք կարող ենք ավելին անել ինքներս մեզ համար, բայց օրվա 24 ժամը պարզապես բավական չէ զբաղված կին գործարարների համար: Այնուամենայնիվ, հիշենք, որ ժամանակի արդյունավետ կառավարումը նաև սեփական եսը սիրելու եղանակ է: Ժամանակն այնպես կառավարելը, որ լավագույնս ծառայի ձեզ, լավագույն բանն է, որ կարող եք անել ինքներդ ձեզ համար: Եթե ​​վստահ չեք, թե որտեղից սկսել, ապա շարունակեք կարդալ «Մադամ»-ի բլոգը, որտեղ մենք առանձնացրել ենք ժամանակի կառավարման որոշ խորհուրդներ։

Պարզեք, թե երբ եք դուք ամենաարդյունավետ գործունեությունը ծավալում։

Այս առաջին հուշումն ավելի շատ լայֆհաք է, որի վրա պետք է կառուցվի ձեր ժամանակի կառավարումը: Թեև շատ հետազոտություններ կան օրվա ամենաարդյունավետ ժամերի վերաբերյալ, դուք պետք է ինքներդ պարզեք ձեր բարձր արտադրողականության և ցածր կենտրոնացման ժամանակը:

Երբ հասկանաք ձեր ռիթմը, կարող եք կազմակերպել ձեր առաջադրանքների կատարումը, հանդիպումները և նույնիսկ մարզումները օրվա այն հատվածներում, որոնք լավագույնս հարմար են դրա համար:

Պլանավորեք և կազմակերպեք․ «Թույլ տվեք ստուգել գրաֆիկս» արտահայտությունը գու՞ցե շատերին չափազանց ծեծված և անհետաքրքիր թվալ, բայց մի հրաժարվեք այս մեթոդից առանց դրանք փորձելու։ Ժամանակի ճիշտ պլանավորումից է կախված ձեր հաջողությունը։

Այս մեթոդովդուք միշտ իրազեկված կլինեք, թե ինչ է սպասվում հաջորդ օրը և ինչպես պատրաստվել գալիք օրվան, որպեսզի հնարավորինս քիչ անակնկալներ լինեն: Այո, անսպասելի ուշացումներն ու իրավիճակները հնարավոր չէ զրոյի հասցնել, բայց հնարավոր է նվազեցնել՝ հավատարիմ մնալով սեփական գրաֆիկին։

Ժամանակը պլանավորելու շատ տարբեր եղանակներ կան՝ լինի դա շաբաթական, թե ամենօրյա մակարդակով, ձեր բիզնեսի և/կամ ընտանեկան կյանքի համար: Փորձեք տարբեր մոտեցումներ և տեսեք, թե որն է լավագույնս համապատասխանում ձեր ապրելակերպին: Գործող մեթոդներից մեկն ամեն առավոտ 10 րոպե հատկացնելն է ժամանակի կառավարմանը՝ գրեք, թե ինչ պետք է անեք այդ օրը:

Կարևոր չէ՝ դուք դա գրում եք ձեռքով անհատականացված պարուրաձև նոթատետրերում, թե օգտագործում եք հավելված, միևնույն այս եղանակը կարող է աշխատել և լավ արդյունք տալ։

Ժամանակ հատկացրեք (գրեթե) ամեն ինչի համար․ Ամեն առավոտյան յուրաքանչյուր րոպեն ծրագրելը գրեթե անհնար է, էլ չասած՝ հոգնեցնող: Փոխարենը, դուք կարող եք գնահատել, թե որքան ժամանակ կպահանջվի ձեզ որոշակի առաջադրանքի համար և ժամանակ հատկացնել միայն դա անելու։

Հիմնական բանը ձեր ժամանակացույցին հավատարիմ մնալն է, նույնիսկ երբ ավելի հեշտ է անընդհատ հետաձգելը:

Հանգիստը սակարկելի չէ․ Ոչ միայն կին, այլ ընդհանրապես բոլոր գործարարների համար չափազանց բարդ կարող է լինել հանգիստը կառավարելը, և առհասարակ, հանգստանալը։ Շատերն անգամ ունեն այնպիսի թյուր կարծիք, որ հանգստանալը ժամանակի վատնում է։

Կին գործարարի համար ամեն ինչ ավելի բարդ է․ երբ կին ձեռներեցը գրասենյակում չէ, շատ հավանական է, որ նա կսկսի մաքրել խոհանոցը, տան ամբողջ սենյակները, դասավորել պահարանը։ Այնուամենայնիվ, հանգիստն աներևակայելի կարևոր է մտավոր, էմոցիոնալ և ֆիզիկական առողջության համար:

Միայն լիարժեք հանգստի դեպքում մենք կարող ենք վերադառնալ մեր բիզնեսին ամբողջ ուժով: Այսպիսով, ձեր օրացույցում ժամանակ գտեք հանգստանալու համար, որպեսզի այն իմաստալից լինի, և դա արեք առանց սակարկելու: Ժամանակի կառավարումը ներառում է ոչ միայն ձեր բիզնեսի ժամանակը, այլ նաև ձեր անձնական ժամանակը:

Ամփոփելով բլոգը՝ նշենք, որ ժամանակի կառավարումն այն հմտություններից է, որը դուք կարող եք բարելավել ձեր ամբողջ կյանքում: Ժամանակի արդյունավետ պլանավորումը կատարյալ, բայց ոչ ճնշող կյանք վարելու ուղին է: Այսպիսով, դուք կունենաք հաջողություն և խաղաղություն, ինչը մեր բոլորի վերջնական նպատակն է: