Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

«Մեդալի հակառակ կողմը»

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան՝ Maxim Production-ի նախագիծը։
Ընկերության հիմնադիր Աննա Մաքսիմը Մադամ գործարար կանանց ակումբի անդամ է, դերասան և ռեժիսոր, ով հանրությանը վերջերս ներկայացրեց իր ֆիլմը։


Ֆիլմը ներկայացնում է հայ ծանրորդուհի, ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքը, սպորտային կարիերան և ուղին։ Ֆիլմն ընդամենը սպորտային կենսագրություն չէ, այլ սպորտային դրամա, ոգեշնչման աղբյուր, որտեղ ներկայացված է հերոսուհու իրական կյանքը, դժվարություններն ու ապրումները։ Ֆիլմի նպատակն է ոգեշնչել ոչ միայն մարզիկներին, այլև ցանկացած մարդու, ով իր ոլորտում ցանկանում է հաջողության հասնել։ Հայ ազգի և մեր պետության համար ֆիլմի դերը անգնահատելի է․ այն աշխարհին է ներկայացնելու մեր հերոսին ու վերջինիս մեծ նվաճումները։


Ավելի քան 1 տարի Աննան եռանդուն և նվիրական ամենօրյա աշխատանք էր տանում այս նախագծի համար, քանի որ կրում էր կրկնակի պատասխանատվություն՝ հանդես գալով միաժամանակ որպես ռեժիսոր և գլխավոր դերասանուհի՝ Նազիկի դերում։ Հերոսուհու կերպարով պատշաճ հանդես գալու համար Աննան ամեն օր մարզվել է ծանրորդուհու հատուկ ծրագրով։


Ֆիլմի դերասանական կազմում ներգրավված են հայտնի և սիրված արտիստներ՝ Մկրտիչ Արզումանյանը, Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Դավիթ Հակոբյանը, Արտաշես Ալեքսանյանը և ուրիշներ։Մաքսիմ պրոդաքշնը զբաղվում է կինոարտադրությամբ և թողարկել է մի քանի ֆիլմ, որոնք ունեցել են խոշոր նվաճումներ։
ենք Աննային հաջողված մեկնարկի համար և մաղթում բեղուն աշխատանք։ Շարունակեք հետևել Մադամի նորություններին՝ հարթակ, որը միավորել է մի քանի տասնյակ հաջողակ կանանց։ Ընթերցեք նաև ««Ժեստ» հոգեբանական կենտրոնի նոր հոգեբանական խաղերի» բլոգը։