Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Փաստեր ամենաառեղծվածային ու գեղեցիկ էակների մասին

Ինչպիսի՞ն են կանայք, ինչպե՞ս են նրանք առաջնորդում իրենց գործողություններում, ինչպե՞ս են կառավարում իրենց զգացմունքները, ինչո՞վ են ոգեշնչվում: Այս առեղծվածային էակները երբեք չեն դադարում ստեղծել ու հեղաշրջել: Ու հենց նրանց յուրահատկություններին է նվիրված Madam-իա այսօրվա բլոգը:

Գոյություն ունի կալիգենոֆոբիա հասկացություն, որը վախն է գեղեցիկ կանանցից: Հաճախ երիտասարդ տարիքում տղամարդիկ խիստ կաշկանդվում են գտնվել մեկ տարածքում գեղեցիկ կանանց հետ: Սա հասնում է վախի, որը չի հաջողվում հաղթահարել անգամ հասուն տարիքում: Սակայն մի տխուր ու իրականությանը չհամապատասխանող վիճակագրական փաստ. կանանց միայն 2%-ն է իրեն գեղեցիկ համարում:

Կանանց մոտ էմոցիոնալ դաշտն ու մտածողությունը մանկության ու դեռահասության տարիքում ավելի շուտ է սկսում ձևավորվել: Նրանց սիրտն անգամ ավելի արագ է բաբախում:

Հայտնի է, որ կանայք օրական 13000 բառ ավելի շատ են խոսում, քան տղամարդիկ: Ընկերուհիներ, հարևաններ, հարազատներ ու գործընկերներ - լավ, ինչպե՞ս կարող ես դիմակայել և ոչ մի բառ չասել:

Կանայք տղամարդկանց գերազանցում են մի ցուցանիշով ևս. նրանք աչքերը թարթում են մոտ երկու անգամ ավելի հաճախ, քան հակառակ սեռի ներկայացուցիչները։

Կանայք տղամարդկանցից ավելի լավ են հիշում, թե որտեղ է դրված այս կամ այն իրը: Որքա՞ն հաճախ է ձեր ամուսինը խնդրում օգնել իրեն գտնել գուլպաները, փողկապը, բանալիները, երբ հենց ինքն է դրանք կորցնել: Մեկ էլ հայտնվում է կինը ու մեկ րոպեում գտնում կորած իրերը:

Կանայք ավելի ալվ են տարբերում գույների՝ անգամ իրար չափազանց մոտ գտնվող երանգները: Երբ տղամարդը տեսնում է ուղղակի կապույտ, կնոջ համար դա գույների մի հսկայական փունջ է:

Կանանց քիթը 10%-ով ավելի փոքր է, քան տղամարդկանցը։ Դա պայմանավորված է նրանով, որ տղամարդկանց մոտ մկանային զանգվածն ավելի շատ է, հետևաբար նրանց ավելի շատ թթվածին է հարկավոր, ինչի համար էլ նրանց քթանցքները ժամանակի ընթացքում մեծացել են։ Չափերի տարբերությունը սկսում է դրսևորվել մոտ 11 տարեկանից:

Կանանց մաշկը շատ ավելի բարակ է, քան տղամարդկանցը: Այստեղ կոլագենն ավելի վաղ է սպառվում, ուստի կանանց մաշկն ավելի է հակված կնճիռների: Բացի այդ, տղամարդկանց օրգանիզմում կոլագենն ունի ավելի բարձր խտություն, ուստի նրանք շատ ավելի երկար են երիտասարդ տեսքը պահպանում:

Ի հակառակ սրա՝ կանանց մոտ կյանքի տևողությունն ավելի երկար է, քանի որ նրանց իմունային համակարգն ավելի ուշ է ծերանում:

Չնայած, որ կին վարորդները հիմա բավականին շատ են, ավտոդպրոցում նրանք էականորեն շատ են կիսատ թողնում պարապմունքները՝ պնդելով, որ դա իրենցը չէ: Կնոջ համար ամենաբարդը շարքը փոխելն ու մեքենան կայանելն է: Դե իսկ կանանց մեցամանութունը մեքենաները տարբերում են միայն գույնով: Նրանք անգամ չեն պատկերացնում, թե ինչու են տղամարդիկ այդքան ժամանակ ծախսում՝ հոգ տանելով իրենց երկաթյա նժույգի մասին:

Յուրաքանչյուր կին ունի միջինում 19 զույգ կոշիկ, սակայն կրում է միայն 7-ը: Իսկ այ «Ի՞նչ հագնել» հարցի շուրջ մտորումներին կինը նվիրում է իր կյանքի շուրջ մեկ տարին:

Ահա այպիսինն են կանայք՝ հետաքրքիր, առեղծվածային, խելացի ու գեղեցիկ: Իսկ Madam-ում հավաքվում են հաստատակամ ու նպատակասլաց կանայք, ու միասին մենք է՛լ ավելիին ենք հասնելու: Այնպես որ շարունակեք հետևել մեր բլոգին՝ առաջինը ծանոթանալու համար Madam-ների գրանցած հաջողություններին: