Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Այց Դիլիջան

Միջոցառման մասին

Հոկտեմբերի 12-ին Դիլիջանում հանդիպում ենք տեղի կին գործարարներին՝ միասին փորձի փոխանակման, խնդիրների, ինչպես նաև հնարավորությունների քնարկման համար։

 

Հանդիպման խոսնակը լինելու է Վարդա Ավետիսյանը։ 13 տարի Չիկագոյում ապրելուց հետո, որպես հիմք ունենալով տարիների փորձը և ավելի ուշ ծնված սերը Հայաստանի հանդեպ, Վարդան Դիլիջանում ստեղծեց «Կճուճ», «Թավա» և «Լոշ» հեղինակային ռեստորանները։

 

Դիլիջանում բացված երկրորդ ռեստորանը՝ «Կճուճ»–ը, կարճ ժամանակ անց դարձավ քաղաքի այցեքարտերից մեկը:

 

Հանդիպման ժամանակ կքննարկենք բիզնեսը կառավարելու առանձնահատկություններն ու դետալները, ինչպես նաև այն խոչընդոտները, որոնց առավել հաճախ են բախվում կին գործարարները։

 

Սա հիանալի հնարավորություն է ամբողջովին նոր տեսնակյունից դիտարկել բիզնես գործունեություն ծավալելու ընթացքում ստեղծված խնդիրներն ու հարցերը, գտնել ամենաարդյունավետ պատասխաններն ու լուծումները։

10:00 26-10-2024