Միջոցառման մասին
Մարդկությունն այնքան վաղուց է հորինել կոշիկները, որ դեռևս պարզ չէ, թե երբ է դա տեղի ունեցել՝ մինչ մեր քարանձավային նախնիները սովորել են օգտագործել քարե գործիքները, թե՞ մի փոքր ավելի ուշ:
Այսօր արդեն, մարդկանց կրեատիվ և հնարամիտ էությունը ստեղծել է կոշիկների անհամար դիզայններ, հետևաբար զարմանալի չէ, որ կան նաև բազմաթիվ արտադրամասեր, որոնցից շատերը ստեղծում են կոշիկ՝ դիզայնին տալով արվեստի յուրահատուկ լուծումներ։
Դրանց թվում է «Roberto Piraloff» կոշիկի արտադրամասը։
1991թ-ից. գործող, Roberto Piraloff ընկերությունը, որը երկար տարիների ընթացում արտադրություն է ծավալել արտերկրում, ունի արտադրամաս նաև Հայաստանում:
2012 օգօստոսի 1-ին իտալացիների հետ համատեղ արտադրվել է առաջին հայկական կոշիկը՝ Piraloff բրենդի անվանմամբ:
«Մադամ» բիզնես ակումը կազմակերպում է բիզնես այց դեպի Roberto Piraloff կոշիկի արտադրամաս՝ բացահայտելու դրանց պատմությունն ու գործունեությունը հենց ներսից։ Սա հիանալի հնարավորություն է հաջողված բիզնես պատմությունն ուսումնասիրել սկզբնաղբյուրից՝ ծանոթանալով արտադրամասի գործունեության ընթացքում ծառացած մարտահրավերներին և դժվարություններին, ինչպես նաև դրանք լուծելու և հաղթահարելու եղանակներին։
Այլ կերպ ասած, սա փորձի փոխանակում է բիզնես ակումբի անդամների համար, ովքեր կարող են գտնել իրենց բիզնեսում ստեղծված հարցերի, խնդիրների լուծումները՝ կոշիկի արտադրամասի օրինակով։
Հանդիպում ենք հուլիսի 9-ին։