Միջոցառման մասին
Բիզնեսում զարգացման աղբյուրը ֆինանսն է։ Ձեր բիզնեսը զարգացնելու և ընդլայնելու համար բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն ֆինանսերի աճին և դրանք ճիշտ օգտագործելուն: Ֆինանսական կայունության և աճի վերաբերյալ «Մադամ» բիզնես ակումբն անցկացնում է հանդիպում Մարգարիտա Աբրամյանի հետ՝ «Որտե՞ղ է թաքնված ֆինանսական աճը կամ եկամտի կրկնապատկում» թեմայով։ Նա կբացահայտի, թե ինչպես հաջողությամբ կառավարել ֆինանսները և հնարավորինս արդյունավետ բաշխել դրանք:
Ընդգծենք, որ ցանկացած կոմերցիոն ընկերություն ձգտում է հնարավորինս շատ եկամուտ ունենալ՝ ավելացնել վաճառքը, արագացնել աճը, գտնել և պահպանել նոր հաճախորդներ, այսինքն՝ բարձրացնել իր գործունեության արդյունավետությունը: Այս թեմայով տեսական շատ նյութեր կան: Գործնականում դա միշտ չէ, որ հնարավոր է իրականացնել, և ոչ բոլոր ընկերությունները կարող են դա անել:
Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր ընկերությունը աճելու և աճի կետեր ընտրելու տեղ ունի: Նախ նշենք, որ աճի կետերը ընկերության շահույթը մեծացնելու և նրա ընդհանուր կատարողականը բարելավելու կոնկրետ եղանակներ են: Ինչպես արդեն ասացինք, դրանք բավականին դժվար է գտնել, բայց ավելի դժվար է որոշել, թե որոնք են ամենաարդյունավետը:
Կարևորելով բիզնեսում ֆինանսական աճը՝ հանդիպման ընթացքում Մարգարիտա Աբրամյանի հետ կքննարկվի վերոնշյալ հարցերը։ Մադամները հնարավորություն կստանան տալ իրենց հուզող հարցերն ու ստանալ մասնագիտական խորհրդատվություն։
Պրակտիկ վարժություններ
Մասթերմայնդ պրակտիկա
Հանդիպում ենք հուլիսի 30-ին։