Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

5 կանոն գործընկերության հաստատման, ինչպես նաև գործընկերության դադարեցման համար

Պատկերացնենք երկու գործընկերների, որ սկսել են միասին աշխատել մինչ բիզնես ճգնաժամը։ Մեկը լավ գաղափարներ ու մասնագիտական փորձ ուներ, մյուսը՝ փող ու կապեր։ Նրանք լավ հարաբերությունների մեջ էին և լրացնում էին միմյանց։ Այնուամենայնիվ, ինչ-որ փուլում ամեն ինչ փոխվեց։ Պատճառն առանձնապես կարևոր չէ՝ անմրցունակ ապրանք, պահանջարկի նվազում կամ այլն։ Կարևորն այն է, որ բիզնեսը ձախողվեց, և այժմ գործընկերները միմյանց մեղադրում են բոլոր մեղքերի համար և չգիտեն, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից:

Հիմա հարց է, թե ինչպես պետք է խուսափել նման իրավիճակներից ճիշտ գործընկերություն հաստատել, ինչպես նաև ճիշտ եղանակով դադարեցնել գործընկերությունը։

1․ Մի՛ մտածեք, որ ստիպված եք լինելու բիզնեսը կիսել։

Ոչ, ավելի ճիշտ մտածեք այդ մասին, բայց ոչ առաջին հերթին։

Գործընկերություն հաստատելիս առաջին բանը, որ դուք պետք է անեք, համաձայնագիր կազմելն է՝ ում է անցնելու բիզնեսը գործընկերության դադարեցման դեպքում, բիզնեսի ճակատագիրը և այլ դետալներ։

Սա կարևոր է՝ ոչ ոք չի վիճում:

Բայց, եթե այս տեսանկյունից մոտենաք նոր գործընկերության ծնունդին, մեծ վտանգ կա ոչ թե հանգստացնել ձեր նյարդերը, այլ, ընդհակառակը, ավելի գրգռել։ Նախագիծը զարգացնելու փոխարեն, դուք ռիսկի եք դիմում անընդհատ վերադառնալու «արդյո՞ք իմ գործընկերը բավական ջանասիրաբար է աշխատում», «արդյո՞ք ես նրանից ավելին չեմ անում», «մենք ճի՞շտ ենք բաշխել պարտականությունները» մտքերին։

Մտածեք սրա մասին. ⅔ նոր ընկերությունները փակվում և փլուզվում են առաջին տարում: 10%-ը գոյատևում է մինչև իր երրորդ հաշվետու ժամանակաշրջանը, և դրանցից բոլորին էլ առաջին հերթին հետաքրքրում է շահը։ Գու՞ցե հենց սա է պատճառը։

1․ Ընտրեք նմանատիպ արժեքներ ունեցող գործընկեր։

Սա չնչին, բայց կարևոր խորհուրդ է: Դուք պետք է տեսնեք նույն ռազմավարությունը, նույն մեծ նպատակը և, իդեալական կլինի, եթե տեսնեք նաև նույն գործիքներն ու միջոցները նպատակին հասնելու համար:

Լավ հիշեք, որ երբեք չեք կարողանա հաջողված բիզնես կառուցել, որի նպատակը միայն գումարն ու շահն է։

Լավ է նախապես քննարկել նախընտրելի եկամուտը․ գու՞ցե երկու կողմերն էլ ամեն ինչ տեսնում են գրեթե նույն ձևով, բայց առաջին գործընկերը երազում է ստվերի տակ թողնել Apple-ը և չի պատրաստվում դանդաղեցնել՝ ընկղմվելով հավերժական աճի և մասշտաբի մեջ, մինչդեռ երկրորդ գործընկերը նայում է շուկային ավելի ադեկվատ և օբյեկտիվ։

Նման գործընկերությունը նույնպես վաղ թե ուշ կփլվի: Ամենայն հավանականությամբ, բավականին վաղ, քանի որ մեկը կխնայի, մյուսը ներդրումներ կանի։

Կարևոր է մեկընդմիշտ որոշել, թե ինչու է ձեզ անհրաժեշտ գործընկեր, հասկանալ՝ որոնք են նրա ուժեղ կողմերը, ինչպես է նա օգնում ընկերությանը և ինչու առանց նրա այս փուլում ավելի դժվար կլինի: Հասկացեք, թե ինչն է խանգարում ձեզ միայնակ սկսել բիզնեսը: Եթե ​​ոչինչ չի խանգարում, ապա ավելի լավ է ամեն ինչ անել անմիջապես միայնակ։ Խնայեք նյարդերը, ջանքերը և ժամանակը:

2․ Ճանաչեք ինքներդ ձեզ

Չնայած ամուսնալուծությունները երբեմն տեղի են ունենում անգամ չափազանց շատ միմյանց սիրելու դեպքում, գործընկերային հարաբերություններն ավելի հաճախ դադարում են այն պատճառով, որ գործընկերներից մեկը դժգոհ է մյուսի վարքագծից:

Ստեղծվում է իրավիճակ, երբ մեկը մտածում է՝ ինքն ավելի շատ է աշխատում, ավելի շատ է ներդրում անում բիզնեսի մեջ, քան մյուսը։ Մտածում է, որ բիզնեսի ամբողջ ծանրությունն ինքն է տանումիր ուսերին, մինչ երկրորդը պարզապես զրուցում է բանակցությունների ժամանակ։

Սա հիմարություն է:

Ամենայն հավանականությամբ, մյուս գործընկերը նույնպես անհանգստացած է և հիանալի հասկանում է, թե ով և որքանով է ներգրավված նախագծերում։ Ցանկացած բիզնեսում և ցանկացած գործընթացում միշտ կա մի պահ, երբ մեկն ավելի ծանրաբեռնված է, քան մյուսները։ Սա չի նշանակում, որ այս քիչ ծանրաբեռնվածությունը պակաս կարևոր է արդյունքի համար։

Պարզապես հիշեք, որ վաղը ամեն ինչ կփոխվի, և ձեր գործընկերը գուցե այդ անգամ ավելի շատ ծանրաբեռնվի։

3․ Ավելի հաճախ խոսեք

Սա ամենապարզ բանն է, որ դուք կարող եք անել՝ խաղաղ ճանապարհով լուծելու գործընկերների միջև ծագած կոնֆլիկտների 99%-ը:

Եթե ​​ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, ասեք: Եթե ​​դժգոհ եք ինչ-որ որոշումից, խոսեք, հայտնեք այդ մասին։ Իդեալական է, եթե նախապես պայմանավորվեք ձեր գործընկերոջ հետ այս հարցում։

Համաձայնեք, որ ցանկացած քննադատության հանգիստ կընդունեք։ Հարցը վիրավորանքների հետ համակերպվելը չէ. պետք է հասկանալ, որ կարող եք անկեղծորեն միմյանց ասել այն, ինչ ուզում եք:

Եթե ​​ոչինչ չասեք, ապա ցանկացած մանրուք կմնա ներսում և պայթելու դեպքում՝ շատ ավելի վատ ավարտ գուցե ունենա։

4. Մի՛ վախեցեք դիմել միջնորդի։

Եթե ամեն դեպքում գործընկերությունը դադարեցման գործընթաց է սկսվել, կարևոր է այս կետն անել նախքան հակամարտությունը դատարանի դահլիճ տեղափոխելը:

Լավ կլինի համաձայնվել միջնորդի մասնակցությանը, օրինակ՝ բիզնեսում առաջին լուրջ ձախողումից հետո։ Անկախ երրորդ կողմի մասնակցությունը կնպաստի գործընկերների միջև երկխոսությանը և, հետևաբար, հակամարտության կառուցողական լուծմանը:

5. Սահմանել առավելագույն թույլատրելի կորուստները:

Հաճախ գործարարները շարունակում են գործընկերությունը, նույնիսկ երբ պարզ է, որ նախագիծը ձախողված է: Նրանք որոշում են ընկերությանը ևս մեկ հնարավորություն տալ, ավելի շատ գումար ներդնել, ևս մեկ ակտիվ գնել: Թեև երկու կողմերն էլ զգում են, որ գործընկերությունը փլուզվում է։

Մի՛ վախեցեք համարձակ քայլ անել և դադարեցնել գործընկերությունը։ Որքան շուտ, այնքան լավ։ Դա կարող է նույնիսկ օգնել ձեզ՝ պահպանելու ձեր անձնական հարաբերությունները արդեն նախկին գործընկերոջ հետ։

Ամեն դեպքում, բիզնես գործընկերների միջև կոնֆլիկտների լուծումը բարդ խնդիր է, որը պահանջում է երկու կողմերի հավասար ուշադրություն և մասնակցություն։ Միայն համատեղ ջանքերով կարելի է հասնել կառուցողական լուծման։ Գլխավորը չվախենալ առաջ շարժվելուց՝ անցյալի անհաջողությունները թողնելով անցյալում։

Այս ամենը չափազանց կարևոր է բիզնեսի զարգացման և հաջողության հարցում, հետևաբար կարևոր է նաև լինել գործարար համայնքի մի մասը, ինչի հնարավորությունն ընձեռում է «ՄԱԴԱՄ» գործարար կանանց ակումբը։

Ինտենսիվ դասընթացները, փորձի փոխանակումը, մասնագիտական խորհրդատվությունը թույլ կտան վերոնշյալ հարցերին ավելի հեշտ և արագ լուծում տալ՝ չվատնելով ժամանակի ռեսուրսը։