Ապրիլի 7․ մայրության և գեղեցկության տոնի պատմությունը
Սիրելի մայրեր, տիկնայք, աղջիկներ և գործարար կանայք, ջերմ զգացումներով MADAM-ը շնորհավորում է ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Գարնանային տոները շատ կարևոր են կանանց դերը, նշանակությունն ու կարևորությունը գնահատելու համար, քանի որ ողջ տարվա ընթացքում կանայք իրենց եռանդում աշխատանքով ապացուցում են, որ կարող են ամեն ինչ։ Գարունը սիրված լինելու եղանակ է, իսկ MADAM-ի այսօրվա բլոգում կխոսենք ապրիլի 7-ի պատմության մասին։
Մեր երկրում անկախությունից ի վեր ձևավորվել է հրաշալի ավանդույթ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը համարել կանանց նվիրված միամսյակ: Սակայն ապրիլի 7-ն ունի նաև յուրահատուկ խորհուրդ, քանի որ այդ օրը առանձնահատուկ մեծարանքի ենք արժանացնում մայրությանն ու այն հարատևող գեղեցկությանը, որպես կյանքի ու երջանկության անսպառ աղբյուր: 1995-ին այս օրը ներառվեց մեր ազգային տոնացույցի մեջ` Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ՝ որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Ապրիլի 7-ը պետական տոն չէ, բայց այս օրը երեխաները շնորհավորում են իրենց ծնողներին, տատիկներին, քույրիկներին, տղամարդիկ էլ իրենց հերթին անակնկալներ ու նվերներ են պատրաստում իրենց սիրելի կանանց համար:
Ըստ բիբլիական գրվածքների՝ հրեշակները հենց ապրիլի 7-ին են հայտվել Սուրբ Աստվածամորը ու հայտնել, որ նա զավակ է ունենալու: Գարեգին երկրորդի գլխավորությամբ ամեն տարի՝ ապրիլի 7-ին, եկեղեցում կատարվում է մայրերի օրհնություն: Միջոցառումներ են անցկացվում Հայաստանի բոլոր մասերում՝ համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, մրցույթներ, խաղեր և այլն:
Սիրելի կանայք, գնահատանքի և մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում ենք ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն ու կարիերային հաջողություն: Ձեր մեծ նվիրումով իրականացվող բոլոր աշխատանքները թող լինեն արդյունավետ։ Շարունակեք մնալ Մադամ գործարար կանանց ակումբի հետ, հետևեք նորություններին, ինչպես նաև ընթերցեք «Ինչպե՞ս բարելավել հուզական ինտելեկտը. 4 հզոր քայլեր» բլոգը։