Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Առաջնորդն աճեցնում է առաջնորդների

Առաջնորդությունը մեր ժամանակների բիզնեսների ղեկավարների ամենակարևոր հատկանիշն է դիտարկվում։ Իհարկե, քչերին է հատուկ կենսունակ, բիզնեսի տեսանկյունից արդարացված ու արդյունավետ գաղափարներ ունենալն ու իրագործելը։ Եվ միայն հատուկ հատկություններով՝ խարիզմայով, սեփական ուժերի նկարտամբ բացառիկ հավատով ու հաստատակամությամբ օժտված լինելն է մարդուն մոտեցնում առաջնորդի ստատուսին։
Որքան էլ մեր ժամանակները որակում ենք որպես հախուռն ու անկայուն, երբ չունենք վաղվա օրվա «մեծ պատկերը», միևնույն է, իրական առաջորդները տեսնում են վաղվա օրը՝ անգամ մշուշում։


Մեր օրերում հենց «ողնաշարով» առաջնորդն է, որ ունի տեսլական ու հստակ պատկերացում վաղվա օրվա մասին։ Այդ տեսլականում ամեն ինչ է՝ ռիսկերը, գլոբալ մարտարավերները կանխազգալու և լուծումներ ստեղծելու հնարավորությունը, դրանք արդյունավետության վերածելու բացառիկ կարողությունը, ստեղծած արժեքի պարզ գիտակցումն ու վաղվա օրվա հստակ պատկերը։ Նա չի վախենում ապագայից։ Նա սիրում է վաղվա օրը, քանի որ պատրաստ է դրան։
Առաջնորդի տեսլականի ամբողջ պատկերում կարևորը մարդիկ են։ Միայն մարդիկ։ Երևույթները՝ փողը, վաստակը, լոկ միջոցներ են։ Ուստի նրանց ուշադրության առանցքը մարդիկ են։
Առաջնորդները որսում են առաջնորդներին։


Իհարկե, կազմակերպության ներսում հեշտ չէ մեկից ավելի առաջնորդների ներկայությունը։ Սա սթրես է և կառավարման հատուկ հմտություն է պահանջում։ Չէ՞ որ միևնույն կազմակերպությունում ամենատարբեր բնույթի մարդիկ կարող են հավաքված լինել։ Ու եթե բերած լինի տվյալ բիզնեսի հիմնադրի բախտը, նաև՝ լիդեռի հատկություններով։ Ի՞նչ են անում միջին մակարդակի կառավարիչները՝ ճնշում են յուրաքանչյուրին, ով մտածողությամբ տարբեր է, քան հանձնարարություն կատարողը։ Այսպես ավելի հեշտ է, քանի որ ոչ մեկ չի շեղվում նախանշվածից։


Իսկ ի՞նչ են անում առաջնորդները։ Նրանք պարզապես ֆիքսում են հատկություններն ու դրանք բերում, հարմարեցնում-համապատասխանեցնում են իրենց տեսլականին։ Այսպիսով նաև ուժեղացնում իրենց ապագան։ Մի կողմից սա լրջագույն հաշվարկ է, ունենալ ավելի արդյունավետ աշխաըակիցներ՝ դրանով իսկ նոր որակ հաղորդելով բիզնեսի արդյունավետությանը։ Սակայն սա միայն առաջին հայացքից։ Հարցն ունի հոգեբանական կողմ ևս։ Բնատուր առաջնորդները չեն կարող հանդուրժել միջին և ցածր ուղեղներին։
Իհարկե, կա նաև հանգամանք՝ ուժեղները մի օր գնալու են։ Նրանք չեն կարող մնալ միջավայրում, որը նույնն է, ինչ երեկ։
Ուժեղ առաջնորդը ռազմավարորեն է մոտենում իր ուժեղ աշխատակցին։


Չափազանց կարևոր է յուրաքանչյուրի համար ունենալ անհատական մոտեցում՝ գնահատելով, թե որտեղ, ինչ ստատուսում է աշխատակիցը ներկայում։ Ժամանակի ու տարածության մեջ պետք է գծել տվյալ աշխատակցի աճի ճանապարհային քարտեզը։ Եվ անպայման պետք է համապատասխանեցնել այն ընկերության տեալականին։ Տեսակով առաջնորդների աճն ու զարգացումը պետք է լինի ընկերության պրոցեսներին համաժամանակյա։
Եվ եթե Դուք նյարդայնանում եք Ձեր կազմակերպության ներսում հայտնված ուժեղ մտքերից, ուրեմն ինքներդ խնդր ունեք։ Հետևաբար պետք է մտածեք ինքներդ ուժեղանալու, լիդեռի հատկանիշները հղկելու մասին։


Ի՞նչ կարող եք անել ինքներդ
• Ճանաչե՛ք ինքներդ Ձեզ։ Ներս նայե՛ք բացահայտելու Ձեր տեսակը, գտնել-ֆիքսելու Ձեր բնորոշիչները, որոնք կօգնեն հասկանալ ու պլանավորել Ձեր քայլերը գլոբալ առումով։
• Ճանաչեք Ձեր հնարավորությունների սահմանը։ Հասկացե՛ք, թե մինչև ուր կհասնեք։ Որո՞նք են Ձեզ զսպող ու հակառակը, խթանող հանգամանքներն ու սկզբունքները։
• Աշխատեք Ձեր հույզերի կառավարման ուղղությամբ, սա կարևոր է իրավիճակներին ադեկվատ գնահատական տալու համար։
• Ճանաչեք մարդկանց։ Ինքնակրթությունը մարդկանց ճանաչելուն միտված գիտությունների ուղղությամբ չափազանց կարևոր է։ Այսպիսով Դուք ավելի հեշտությամբ կհասկանաք դիմացիններին, նրանց բնույթն ու կիմանաք ինչ ակնկալել։
• Գնահատեք մարդուն։
• Ուշադրություն դարձրեք հոգևորին։
• Ձեռքներդ պահեք ժամանակի զարկերակին՝ նոր մեթոդաբանություն, մոտեցում մտցրեք Ձեր կառավարման հարցերում։ Ուշադիր եղեք թրենդերին ու նորություններին։
• Ինքներդ Ձեր աճի ու զարգացման ռազմավարությունն ունեցեք։


Շարունակեք հետևել Մադամի բլոգին, ինչպես նաև ընթերցեք <<Ինչպես է բիզնես ակումբը նպաստում նեթվորքինգին>> բլոգը։