Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Բիզնես բանակցությունների կարևոր կանոններ

Պատրաստվու՞մ եք հանդիպել բիզնես գործընկերոջ հետ, չե՞ք ուզում բաց թողնել խոշոր գործարքը: Բիզնես բանակցություններն ու հանդիպումները ունեն հատուկ գրված ու չգրված կանոններ, որոնց իմացությունը կօգնի ձեզ հասնել ցանկալի արդյունքների։ Հենց այս թեմային է նվիրված Մադամի այսօրվա բլոգը։

Ձեզ կպատմենք, թե ինչպես պատրաստվել և բանակցել գործընկերների, ներդրողների և հաճախորդների հետ: Սրանք բոլորովին տարբեր իրավիճակներ են, որոնցում խորհուրդ ենք տալիս ընտրել որոշակի մարտավարություն։ Եվ միայն մեկ բան է մնում անփոփոխ՝ անբասիր արտաքինը, քաղաքավարությունը և պրոֆեսիոնալիզմը:

Պատրաստվելով բանակցություններին

  • Որոշեք, թե ինչ նպատակի եք ուզում հասնել բանակցությունների արդյունքում։ Սա կարող է լինել գործարքի կնքում, նոր պայմանագիր, միջոցների ստացում, նոր գաղափարի շուրջ համագործակցություն։ Բանակցային գործընթացի ընթացքում թույլ մի տվեք ձեզ շեղվել նպատակից (հնարավոր են չնչին զիջումներ, բայց ոչ ավելին):
  • Պատրաստեք բանակցությունների զարգացման մի քանի տարբերակ՝ կախված նրանից, թե ինչպես կփոխվի ընթացքը (մի մոռացեք, որ դիմացինը նույնպես ունի իր նպատակը): Նախապես փորձեք դրանք, որպեսզի խառնաշփոթի մեջ չընկնեք։
  • Հոգ տարեք ձեր արտաքինի մասին. որքան կարևոր են բանակցությունները, այնքան ավելի անթերի պետք է ներկայանալ՝ բացառապես գործնական հագուստով։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին անհրաժեշտ է նաև չափավոր, զուսպ դիմահարդարում։ Ուշադիր եղեք դետալներին՝ մաքուր կոշիկներ և մազեր, արդուկված վերնաշապիկ, չափավոր թեթև օծանելիք և այլն։
  • Ձեզ հետ վերցրեք անհրաժեշտ ատրիբուտները՝ օրագիր և գրիչ կամ նոթբուք, նշումներ կատարելու համար, պայմանագրերի ձևաթղթերը՝ հանկարծակի անհրաժեշտության համար: Անջատեք հեռախոսը նախապես, որպեսզի ընթացքում չշեղվեք:

Խորհուրդ. փորձեք հանդիպել ձեր տարածքում: Սա ձեզ վստահություն կհաղորդի: Եթե ​​զրուցակիցը պնդում է չեզոք տարածք, օրինակ՝ սրճարան, ընտրեք ձեզ ծանոթ վայր: Եթե ​​պետք է խաղալ օտար դաշտում, կրկնակի ջանասիրաբար պատրաստվեք։ Արշակ թագավորի լեգենդի տրամաբանությունը իրականում շատ կարևոր է։

Բանակցություններ գործընկերների հետ

Ձեր գործընկերը կարող է լինել նոր մատակարար, ձեռներեց հարակից ոլորտից կամ պարզապես հետաքրքրված մարդ, ում հետ դուք որոշել եք նոր նախագիծ սկսել: Սա հավասար հիմունքներով խաղ է՝ երկու գործընկերներն էլ շահագրգռված են, ինչպես ասում են, «փոխշահավետ համագործակցությամբ»։ Սա նշանակում է, որ ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտական չէ, երկու զրուցակիցներն էլ նույն պայմաններում են։ Ձեզանից պահանջվում է հետևել հիմնական կանոններին.

  • Խոսեք հստակ, բառերի մեջ երկակի իմաստ մի դրեք։ Ձեզ դուր չի գա, եթե պոտենցիալ գործընկերը խոսում է ակնարկներով և անորոշ արտահայտություններով: Հատկապես զգույշ եղեք գրավոր պայմանագրերում պահպանել այս կանոնը:
  • Ազնիվ եղեք. ասեք ճշմարտությունը ձեր մասին, նկարագրեք ձեր առավելություններն ու թերությունները, կիսվեք ապագայի հեռանկարներով և ծրագրերով: Բայց մի տրամադրեք ավելորդ տեղեկություն ձեր մասին։
  • Եղեք կոռեկտ. Նույնիսկ եթե ձեր ապագա զուգընկերը ձեզանից ցածր է սոցիալական կարգավիճակով, թույլ մի տվեք սարկազմ և ավելորդ հումոր. եղեք չափի մեջ միշտ: Հայտնի չէ, թե ինչպես կդասավորվի կյանքը ապագայում։
  • Մի գերագնահատեք ձեր շահերը․ կարծիք կա, որ որքան նվաճողական լինեք բանակցություններում, որքան ակտիվորեն առաջ «մղեք» ձեզ համար բարենպաստ պայմանները, այնքան լավ։ Իրականում, եթե դիմացինը հիմար չէ (իսկ բիզնեսում հիմարներ գրեթե չեն լինում, քանի որ մարդիկ ժամանակի ընթացքում «շատ են եփվում» բիզնես գործընթացներում), ապա այս քայլը ուղղակի կվերացնի ձեր հանդեպ վստահությունը և վտանգի տակ կդնի համբավը։
  • Գրառումներ արեք. սովորեցրե՛ք գրել բանակցությունների ընթացքում ամենակարևոր գաղափարները: Դրանք ձեզ օգտակար կլինեն հանդիպումից հետո, երբ կամփոփեք։ Իսկ բանակցությունների վերջում ավելորդ չի լինի ասել հիմնական կետերն ու պարզաբանել՝ ճի՞շտ եք հասկացել միմյանց։

    Խորհուրդ. մի կոտրվեք, եթե առաջին անգամից չհաջողվի վստահելի գործընկեր գտնել: Մարդիկ տարբեր են. ամեն մեկն ունի իրավիճակի իր տեսլականը, բիզնես վարելու իր մեթոդները, սեփական արժեքները, ի վերջո: Այն, ինչ նորմալ է ձեր զրուցակցի համար, կարող է անընդունելի լինել ձեզ համար։

Ընդհանուր կանոններին հետևելով՝ ձեզ համար կստեղծեք նպաստավոր դիրք հետագա զարգացումների համար, իսկ ավելի մանրամասն դետալները կարող եք հասկանալ՝ բուն գործընկերոջ բնավորությունն ու գործելաոճը վերլուծելով։ Շարունակեք հետևել Մադամի բլոգին բիզնեսին առնչվող հետաքրքիր թեմաների ծանոթանալու համար, ինչպես նաև ընթերցեք «Ինչպես բարելավել բանավոր խոսքը» բլոգը։