Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Բիզնես մենթորություն․ ինչպես առավելագույն օգուտ քաղել մենթորությունից

Բիզնես մենթորություն․ ինչպես առավելագույն օգուտ քաղել մենթորությունից

Մենթորությունը դարձել է կրթության հիմնական ուղղություններից մեկն իր արդյունավետության շնորհիվ, որը բխում է մենթորի և «աշակերտ»-ի սերտ հուզական շփումից:

«ՄԱԴԱՄ» գործարար կանանց ակումբի մասնակիցներն անձամբ են համոզվել, թե այս ձևաչափն ինչ առավելություններ ունի․ բիզնես ակումբն անցկացնում է միջոցառումներ, որտեղ կին ձեռնարկատերերը ստանում են աջակցություն և նոր գիտելիքներ ոչ պաշտոնական միջավայրում: Հենց սեփական փորձից ելնելով էլ ներկայացնում ենք մենթորի հետ հանդիպումների առավելությունները, ում համար են դրանք հարմար և ինչպես առավելագույն օգուտ քաղել դրանցից։

Մենթորությունը ցանկացած գումար արժե, քանի որ մենթորները վստահություն են ներշնչում։ Ստացվում է, որ այլ ոլորտի ձեռնարկատերերը գնահատում և հաստատում են ձեր գաղափարներն ու մտքերը, որն իրականում բավականին արժեքավոր տեղեկատվություն է։

Մենթորները կիսվում են իրենց լայֆհաքներով և ցույց են տալիս կարճ ճանապարհ դեպի նպատակներ: Գու՞վե որևէ մեկը առարկի, բայց կան վստահելի փորձագետներ, որոնք օգնում են ձեզ խուսափել որոգայթներից, խնայել ժամանակն ու ավելի շատ վաստակել, ինչո՞ւ չօգտվել:

Ինչպե՞ս առավելագույն օգուտ քաղել մենթորությունից

Պատրաստվեք հանդիպմանը. Գրեք բոլոր ներածական տեղեկությունները, որպեսզի հանդիպման ժամանակ դուք կարողանաք արագ ներկայացնել մենթորին բովանդակությանը և ժամանակ ունենաք քննարկելու ձեր հարցերը։ Այս կերպ մենթորն ու մենթիները ավելի կենտրոնացած են աշխատում հանդիպման թեմայի վրա, քանի որ գիտեն հստակ ժամանակի սահմանափակման մասին: Հենց այդպիսի սահմանափակումներն են հնարամիտ լուծումների տեղիք տալիս։

Բաց եղեք ցանկացած կարծիքի համար․ Գտեք ձեր ոլորտից դուրս փորձ ունեցող մարդկանց: Նրանք սովորաբար տեղյակ չեն ձեր շուկայում տիրող իրավիճակին և չգիտեն, թե ինչ օրենքներով են այնտեղ շարժվում: Այստեղից էլ սկսվում է իրական ստեղծարարությունը. հաճախ ամենաթարմ և ամենակրեատիվ գաղափարները հայտնվում են այդ մտքերի խաչմերուկում: Սա կարող ենք բացատրել Էյնշտեյնի մի հրաշալի արտահայտությամբ՝ «Բոլորը գիտեն, որ դա անհնար է։ Բայց հետո գալիս է մի տգետ, որ չգիտի դա, և հենց նա էլ անում է բացահայտումը»:

Մշակել և իրականացնել գաղափարներ: Պատրաստ եղեք ինքներդ ընտրել լուծում և կիրառել այն ձեր բիզնեսում: Միայն լսելու գալը բավարար չէ, մենթորությունն իսկապես սկսում է գործել միայն մենթորությունն անցնելուց հետո: Հարցը չի լուծվի մենթորի «կախարդական հաբով», այլ ձեր կարգապահությամբ:

«ՄԱԴԱՄ» բիզնես ակումբում մեծ կարևորություն է տրվում բիզնես մենթորությանը, քանի որ նման հանդիպումները ոչ միայն խթանում են բիզնեսի աճն ու զարգացումը, այլ նաև ընդլայնում բիզնես ղեկավարի մասնագիտական և ոչ մասնագիտական գիտելիքները։