Դրական առաջին տպավորություն
Առաջին տպավորությունը ձևավորվում է ընդամենը մի քանի վայրկյանում, որի ընթացքում ամենակարևորը վստահություն ներշնչելն է։ Սակայն ամենապատասխանատու պահերին երբեմն ինչ-որ բան թարս է ստացվում, հուզմունքից կորցնում ենք ինքնատիրապետումը կամ, ամենավատը, չենք հասկանում՝ ինչպես վարվել, և առաջին տպավորությունը ստացվում է ոչ այնպես, ինչպես կցանկանայինք։ Մադամի ասյօրվա բլոգում կխոսենք այն մասին, թե ինչպես թողնել դրական առաջին տպավորություն։
Հարվարդի բիզնես դպրոցի հոգեբան Էմի Քադին ավելի քան մեկ տասնամյակ ուսումնասիրում է առաջին տպավորությունները: Նա և իր գործընկերները պարզեցին, որ մենք մեր առաջին դատողություններն անում ենք մարդու մասին՝ պատասխանելով երկու հարցի.
1 Կարո՞ղ եմ վստահել այս մարդուն,
2 Կարո՞ղ եմ հարգել այս մարդու կարողությունները:
Ըստ հետազոտության՝ առաջին տպավորությունների 80-90%-ը հիմնված է այս երկու հատկանիշների վրա: Մենք հաճախ մտածում ենք, որ կոմպետենտությունն ամենակարևոր գործոնն է, և մարդիկ հակված են այն կեղծել, երբ առաջին անգամ ինչ-որ մեկին են հանդիպում: Սակայն Քադդիի հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենակարևորը վստահությունն է։ Որպեսզի ձեր իրավասությունը կարևոր լինի, մարդիկ նախ պետք է վստահեն ձեզ: Առանց վստահության, կոմպետենտությունը բացասաբար է ընկալվում:
Ինչպես լավ առաջին տպավորություն թողնել
Վայրկյաններ են պահանջվում, որպեսզի ինչ-որ մեկը որոշի, թե արդյոք դուք վստահելի եք և իրավասու: Հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջին տպավորությունները դժվար է փոխել, և ճնշումը, որն առաջանում է նոր մարդու հետ հանդիպելիս, բավականին ուժեղ է:Երբ հասկանաք, թե որքան ավելի կարևոր է վստահություն ներշնչելու կարողությունը, սկսեք առաջին քայլերն անել առաջին տպավորությունը վերահսկելու ուղղությամբ: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ:
Թող դիմացինը խոսի առաջինը․ զրույց սկսելու հնարավորություն տվեք։ Եթե դուք անմիջապես ձգտում եք վերահսկել խոսակցությունը, ապա դուք գերակայություն եք ցուցաբերում, և դա չի օգնում վստահության ձևավորմանը: Վստահությունն ու ջերմությունը ի հայտ են գալիս, երբ մարդիկ զգում են, որ իրենց հասկանում են։
Օգտագործեք դրական մարմնի լեզու․ ծանոթ լինելով ձեր ժեստերին, դեմքի արտահայտություններին, ձայնի տոնին և համոզվելով, որ դրանք դրական են՝ դուք կարող եք մրջյունների նման մարդկանց գրավել խնջույքի: Խանդավառ հնչերանգը, չխաչված ձեռքերը, աչքերի կոնտակտը և անկաշկանդ ու մեղմ շարժումները կարող են ամեն ինչ փոխել:
Հեռախոսը ցած դրեք․ դուք չեք կարող վստահություն ստեղծել և միաժամանակ նայել ձեր հեռախոսին: Ոչինչ չի խանգարում մարդկանց այնպես, ինչպես հաղորդագրություն գրելը զրույցի կեսին կամ նույնիսկ էկրանին արագ հայացք նետելը: Խոսակցությանը նվիրվելիս ամբողջությամբ կենտրոնացեք դրա վրա։ Դուք կտեսնեք, որ զրույցները շատ ավելի հետաքրքիր կդառնան և ձեզ ավելի մեծ ուրախություն կպատճառեն, եթե սկսեք ամբողջությամբ ընկղմվել դրանց մեջ:
Ժամանակ գտեք կարճատև խոսակցությունների համար․ դա կարող է թվալ հասարակ, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հինգ րոպեանոց թեթև զրույցով հանդիպում սկսելը բարելավում է նման հանդիպման արդյունքները: Վստահության ձևավորման շատ մեթոդներ, ինչպես այս պատահական խոսակցությունները, կարող են ժամանակի վատնում թվալ: Բայց դա տեղի է ունենում միայն այն դեպքում, եթե դուք չեք հասկանում նրանց կարևորությունը:
Ակտիվ լսեք. սա նշանակում է կենտրոնանալ մարդու ասածի վրա, այլ ոչ թե պլանավորել, թե ինչ եք ասելու հետո: Խոհուն հարցեր տալը լավ միջոց է ձեր հոգատարությունը ցույց տալու համար: Եթե պարզաբանող հարցեր չես տալիս, ընդհանրապես մի խոսիր։ Եթե մտածում ես, թե ինչ պետք է ասես հետո, դառնում ես անուշադիր, եթե ընդհատում ես խոսակցությունը, ցույց ես տալիս, որ կարծում ես, որ ավելի կարևոր բան ունես ասելու։
Նախապես պատրաստվեք. մարդիկ սիրում են, երբ ինչ-որ բան գիտես նրանց մասին և ստիպված չեն 0-ից ներկայանալ: Խոսքը տարօրինակ բանի մասին չէ, այլ պարզ փաստերի, որոնք կարելի է իմանալ ընկերության կայքում կամ LinkedIn-ի էջից: Այս տարբերակը չի աշխատի պատահական ծանոթների դեպքում, բայց շատ կարևոր է պլանավորված հանդիպումների համար, ինչպիսիք են հարցազրույցը կամ պոտենցիալ հաճախորդի հետ խորհրդակցելը: Սա ցույց կտա ձեր կոմպետենտությունը և վստահություն կներշնչի՝ ընդգծելով նախաձեռնողականությունն ու պատասխանատվությունը:
Դե ինչ, այսքանն էին Մադամի այսօրվա խորհուրդները, շարունակիր հետևել մեր բլոգին, ինչպես նաև ընթերցիր «Ֆինանսական գրագիտություն» բլոգը։