Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Ֆեմինիզմի պատմությունը

Պատմության ընթացքում մարդկանց նկատմամբ եղել է խտրական վերաբերմունք՝ ելնելով միայն նրանց կենսաբանական սեռից, որի արդյունքում հասարակությունը տղամարդկանց և կանանց շնորհել է իշխանության անհավասար աստիճան: Հենց այս երևույթի ճանաչումն էլ ստացավ ֆեմինիզմ անվանումը: Այսօր կանանց հանդեպ խտրականությունը գրեթե իսպառ վերացել է ֆեմինիստական շարժումների շնորհիվ: Ֆեմինիստական շարժման պատմությանը, դրա արդյունքներին ու ձեռքբերումներին կծանթանանք միասին՝ Մադամի այսօրվա բլոգում:

Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ

Դժվար թե հնարավոր լինի կանգ առնել մեկ ամսաթվի վրա, որը կարելի է համարել ֆեմինիզմի ծննդյան օրը, բայց կարելի է խոսել այն պատմական դարաշրջանի մասին, երբ սկսվեց շարժումն այս ուղղությամբ. խոսքը ֆեոդալական հասարակության փլուզման ժամանակաշրջանի մասին է։ Այս շրջանում սկսեցին աշխատանքի ընդունել կանանց, և նրանք ինքնուրույն կարողացան օրվա հացը վաստակել։

Դարերի ընթացքում կանայք ձեռք բերեցին քաղաքական, տնտեսական լայն իրավունքներ: Քվեարկելու իրավունք ձեռք բերելուց հետո կանայք սկսեցին պայքարել քաղաքական իշխանության համար, և այսօր մենք ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում կին նախագահների, վարչապետերի և խորհրդարանականների:

1945 թվականին ՄԱԿ-ը առաջին անգամ միջազգային մակարդակով սահմանեց տղամարդկանց և կանանց հավասարությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք, իսկ ավելի ուշ ընդունեց կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիան։ Վերանայվեց կանանց դերը մշակույթի ոլորտում, նրանց հեղինակային գրքերը, կտավները, երաժշտությունը առանց խտրականության հանդիպելու տարածվեցին ողջ աշխարհում:

Վստահաբար կարող ենք ասել, որ ֆեմինիստական շարժումն իր նպատակը լիարժեք իրագործել է. կանայք ազատ են: Ժամանակակից աշխարհում կանանց հնարավորություններն անսահմանափակ են, իսկ Madam Women’s Union-ը կոչված է կանանց ներուժն ու հնարավորությունները համախմբելու, սկսնակներին օրինակ ծառայելու և կարծրատիպեր կոտրելու համար: Հետևե՛ք մեր նորություններին, եղե՛ք ինքնավստահ և է´լ ավելի կանացի: Իսկ թե որոնք են ժամանակակից էթիկետի 10 կարևոր կանոնները, ընթերցեք մեր <<Էթիկետի 10 կարևոր կանոն կանանց և աղջիկների համար>> բլոգում: