Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Գործարար կանայք Հայաստանում

Երբ Հայաստանում խոսում են բիզնեսի և գործարարների մասին, սովորաբար նկատի են ունենում տղամարդկանց։ Սակայն, ոչ հիմա. վիճակագրությունը ցույց է տալիս, որ միտումները փոխվում են:

Այսպես, օրինակ, Համաշխարհային բանկի «Կանայք, բիզնեսը և օրենքը» զեկույցի (2022 թ. մարտ) համաձայն, Հայաստանը բարելավել է իր դիրքերը երկրի տնտեսության մեջ կանանց ներգրավվածության առումով՝ 2021 թվականին 82,5-ից հասնելով 87,5-ի 2022 թվականին՝ հայրերի համար դեկրետային արձակուրդի ներդրման հաշվին։

Ձեռներեցության մեջ հայ գործարար կանանց մասնաբաժինը Հայաստանում անշեղորեն աճում է, ինչն էլ նշանակում է, որ տղամարդկանց բիզնես աշխարհում գործարար հայ կանայք այլևս մեկուսացած և օտար չեն զգում:

Madam գործարար կանանց ակումբի ստեղծման հիմքում ընկած է հենց այդ գաղափարը՝ համախմբելու, ծանոթությունների և համագործակցությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, բիզնեսի բնագավառում կանանց գիտելիքները հարստացնելու:

Ակումբի գործունեության գլխավոր բաղադրիչը կրթական բաղադրիչն է: Մի՞գուցե շատերը պատկերացում չունեն բիզնես վաճառքների, հաղորդակցության մասին, գու՞ցե ինտուիտիվ են քայլեր ձեռնարկում բիզնեսի բնագավառում:

Madam-ում կրթական հիմք ունեցող քննարկումները, ոլորտի լավագույն մասնագետների հետ հանդիպումները թույլ են տալիս մտածել նոր թեմաների մասին՝ ավելի լայն ու մասշտաբային, բիզնեսում հետաքրքիր լուծումներ գտնել և, որ ամենակարևորն է, փորձի փոխանակման շնորհիվ նոր հմնտություններ ու գիտելիքներ ձեռք բերել: