Հայ հաջողակ կին ձեռնարկատերեր
Ինչ-որ բան սկսելու համար մարդկանց միշտ պետք է ոգեշնչման որևէ աղբյուր: Շատերի համար դա կարող է լինել ուրիշների հաջողության օրինակը: Հայ իրականության մեջ կան կանանց կողմից հիմնված հաջողակ բիզնեսի բազմաթիվ օրինակներ, որոնք կմոտիվացնեն նաև ձեզ: Կանանց ներուժն ու բիզնեսի աշխարհում ձեռքբերումները միավորելու, հանրությանը ներկայացնելու, համագործակցությանը նպաստելու նպատակով է ստեղծվել Մադամը: Այսօր ձեզ կներկայացնենք հաջողակ հայ բիզնես լեդիների, որոնք նաև Մադամի անդամ են:
1.Արևիկ Ղարիբյան
Մադամի անդամներից մեկը քաղաքի ամենաոճային, տարբերվող ու ինքնատիպ հագուստի խանութներից մեկի հիմնադիրն է: Desigual-ը աշխարհահռչակ իսպանական բրենդ է, որը ներկայացված է նաև Հայաստանում, իսկ խանութ-սրահների ցանցը շարունակում է ընդլայնվել:
2.Անի Ղազարյան
PinkBerry պաղպաղակները, վստահ ենք, հասցրել եք սիրել: Պաղպաղակի արտադրությամբ զբաղվող PinkBerry ընկերության համահիմնադիր Անի Ղազարյանը ևս Մադամի անդամներից է: Ահա լավագույն օրինակներից, թե ինչպես է նորաթուխ ընկերությունը շատ մրցունակ շուկայում դառնում առաջատարներից մեկը:
3.Քրիստինե Դեղոյան
Մադամի հաջորդ անդամի պատմությունն այն մասին է, թե ինչպես է կին ձեռնարկատերը մեծ հաջողության հասնում կանանց համար «տարօրինակ» ոլորտում: Clever logistics & Transport ՍՊԸ-ն զբաղվում է բեռնափոխադրությամբ: Ընկերությունը առաջարկում է արագ, որակյալ և մատչելի բեռնափոխադրման ծառայություններ օդային, ջրային և ցամաքային տրանսպորտային միջոցներով՝ լավագույն պայմաններով:
4.Անահիտ Բեյբության
Dream Chocolate-ն արտադրում է ձեռագործ կոնֆետներ, որոնք, անմահական համեղ լինելուց բացի, շատ գեղեցիկ են: Անահիտը այն վառ օրինակներից է, երբ թողնում ես մասնագիտությունդ և զբաղվում այն աշխատանքով, որը քեզ հաճույք է պարգևում: Վստահաբար կարող ենք ասել, որ սիրով արված աշխատանքը միշտ հաջողություն է ունենում:
5.Վարդինե Սևաչյան
Մադամի հաջորդ անդամը 10 տարի շարունակ տուրիզմի ոլորտում աշխատելուց հետո որոշում է հիմնել սեփական տուրիստական ընկերությունը: Ստեղծված Tour Advice ընկերությունը 12 տարի է, ինչ ապահովում է հազարավոր զբոսաշրջիկների անմոռանալի հանգիստ ամենատարբեր երկրներում:
6.Տաթև Բեյբության
Բոլորին հետաքրքիր է, թե ով է Մադամի հիմնադիրն ու նախաձեռնողը, ահա և այդ հարցի պատասխանը. Տաթև Բեյբությանը BrandOn մարքեթինգային և բրենդինգային ընկերության համահիմնադիրն ու Madam Women’s Union-ի հիմնադիրն է: Երկու պրոյեկտն էլ վառ օրինակ են այն բանի, թե ինչպես 0-ից ստեղծված նորարարական նախաձեռնությունները տարիների ընթացքում վերածվում են կայուն բիզնեսի:
Դե ինչ, սիրելի կանայք, հերթը ձերն է, իրականացրե՛ք ձեր մտահղացումները մեծ նվիրումով և արդյունքը գոհացնող կլինի: Մնացե՛ք մեզ հետ, բաց մի՛ թողեք նորությունները: Թե բնավորության որ գծերի շնորհիվ են կանայք հաջողության հասնում բիզնեսի ոլորտում, ընթերցեք «Կանացի հատկանիշներ, որոնք կօգնեն բիզնեսում» բլոգում: