Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Ինչպես վճարել ինքդ քեզ՝ որպես բիզնեսի սեփականատեր

Որքան էլ հաճելի է սեփական բիզնես ունենալը, այդքան էլ բարդ և պատասխանատու է այդ բիզնեսը ղեկավարելը։ Ստացվում է, որ ղեկավար ես ոչ միայն աշխատակիցների համար, այլև ինքդ քեզ համար։ Եվ եթե աշխատակիցը կարող է դիմել HR-ին այն հարցով, թե ինչպես է ղեկավարը վերաբերվում վերջինիս հանդեպ, ապա դուք այդ հնարավորությունը չեք ունենում։ Շատ հաճախ էլ հանդուրժում եք այնպիսի բաներ, որոնց հետ երբեք չէինք համակերպվի, եթե ունենայինք «իսկական» ղեկավար, օրինակ՝ ցածր կամ անհամապատասխան եկամուտ:

Այս հարցը, կարող ենք ասել, որ ամենակարևորներից մեկն է՝ ինչպես վճարել ինքդ քեզ՝ որպես բիզնեսի ղեկավար։ Այնպես որ «Մադամ»-ի հերթական բլոգում քննարկում ենք այն ու փորձում ենք գտնել լավագույն եղանակը՝ ինքդ քեզ վարձատրելու։

Որպես բիզնեսի սեփականատեր, դուք գիտեք, որ բիզնեսում կան «առատության» և «սակավության» փուլեր:

Փոքր բիզնեսի սեփականատերերից շատերը իրենց վաստակած գումարն ուղղակիորեն դնում են իրենց գրպանը: Նրանք վերցնում են ապրանքի կամ ծառայության մատուցումից ստացած գումարը և այն օգտագործում վարձավճարի կամ մթերք գնելու համար:

Բայց անկախ նրանից՝ դուք անհատ ձեռնարկատեր եք, թե ղեկավարում եք մեծ թիմը, դուք բիզնեսի սեփականատեր եք, և պետք է հավասարություն լինի ամեն ինչում։ Ձեր վաստակած գումարը վերցնելու և անձնական բանկային հաշվին մուտքագրելու փոխարեն, մուտքագրեք այն բիզնես հաշիվ և կանոնավոր պարբերականությամբ ինքներդ ձեզ վճարեք նախապես սահմանված ​​գումար:

Ինքներդ ձեզ աշխատավարձ վճարելու համար անհրաժեշտ է հաշվարկել հետևյալ չորս ծախսերը՝

Եկամուտ. որքան գումար եք վաստակել։

Հիմնական բիզնես ծախսեր. ծախսեր, որոնք անհրաժեշտ են ձեր բիզնեսի գործունեության համար (օրինակ՝ կայքի հոսթինգ, գովազդ, աշխատակիցներ)։

Ձեր աշխատավարձը. որքան եք վճարում ինքներդ ձեզ՝ կանոնավոր հիմունքներով։

Ձեր զուտ եկամուտը. եկամուտը՝ բիզնեսի ծախսերը և աշխատավարձը հանելուց հետո մնացած գումարը։

Այժմ դուք կսկսեք օգտագործել այն, ինչ մենք անվանում ենք «ինքնազբաղված աշխատավարձերի համակարգ»:

Այն աշխատում է այսպես՝

Ձեր եկամուտը համալրում է ձեր բիզնեսի հաշիվը: Առաջին բանը, որ դուք անում եք, այդ գումարն օգտագործելն է՝ ձեր հիմնական բիզնես ծախսերը մարելու համար: Այնուհետև ձեր աշխատավարձը փոխանցում եք ձեր անձնական բանկային հաշվին: Այն, ինչ մնացել է, ձեր մաքուր եկամուտն է. դուք պահում եք դա՝ հոգալու համար անսպասելի բիզնես ծախսերը կամ համոզվելու համար, որ դեռևս կարող եք ինքներդ ձեզ վճարել հաջորդ ամսվա դեպքում։

1. Որոշեք ձեր աշխատավարձը

Ինքներդ ձեզ վճարելու առաջին քայլը որոշելն է, թե որքան է աշխատավարձը: Որպես խորհուրդ՝ սկսեք փոքրից։ Ավելի լավ է ինքներդ ձեզ կանոնավոր կերպով վճարել հստակ չափով աշխատավարձ, քան պատահական ժամանակացույցով փոփոխվող աշխատավարձ։

Ինչո՞ւ։ Տատանվող եկամուտը դժվար է պլանավորել ընդհանուր բյուջե: Որքան շուտ կարողանաք ստեղծել կանխատեսելի աշխատավարձ, այնքան ավելի հեշտ կլինի կառավարել ձեր անձնական ֆինանսները (և որպես ձեռնարկատեր՝ այդ երկուսը ձեռք ձեռքի տված են քայլում):

Դուք բիզնեցից մարե՞լ եք անձնական ծախսեր

Սա բավականին տարածված է փոքր բիզնեսի սեփականատերերի շրջանում։ Հետևաբար, պետք չէ ամոթից կարմրել։ Սակայն, պետք է փոխել այդ սովորույթը և սահմանել հստակ աշխատավարձ։

Սկսելու պարզ միջոց՝

Հետ նայեք ձեր վերջին մի քանի ամիսների ընթացքում բանկային գործարքներին ևհաշվեք, թե ընդհանուր որքան գումար եք ծախսել բիզնեսի եկամտից։ Օրինակ, եթե վերջին 3 ամիսների ընթացքում 1500 դոլար եք ծախսել անձնական ծախսերի վրա, ինչպիսիք են մթերային ապրանքները, գազը, գնումները, դա վերածենք ամսական 500 դոլար աշխատավարձի:

Ձեր կատարած աշխատանքի համար վարձատրվելը հզոր միջոց է՝ որպես բիզնեսի սեփականատեր ձեր մտածելակերպը խթանելու համար:

Ե՞րբ է ճիշտ ժամանակն աշխատավարձը վերանայելու։

Երբ դուք կարող եք ինքներդ ձեզ վճարել հստակ սահմանված գումար առնվազն երեք ամսվա ընթացքում՝ առանց բիզնեսի բյուջեի վրա լարվածություն զգալու, դա նշան է, որ դուք պատրաստ եք բարձրացնել ձեր աշխատավարձը:

Խորհուրդ ենք տալիս ձեզ վճարել եկամտի առնվազն 20%-ը: Կամ կարող եք սկսել ավելի փոքր աշխատավարձից և տարեվերջին ավելացնել մեկանգամյա «բոնուս»՝ տարբերությունը լրացնելու համար: