Կայուն աճի ծրագիր. բիզնեսի զարգացման հիմնական քայլերը
ՄԱԴԱՄ գործարար կանանց ակումբի այս բլոգում միասին կհասկանանք, թե ինչու է բիզնեսը նման կենդանի օրգանիզմի և ինչու է անհրաժեշտ սեփական բիզնեսը «կերակրել» ներդրումներով, նույնիսկ եթե այն արդեն աճել է, ինչպես նաև կբացահայտենք կայուն աճի ռազմավարության առանձնահատկությունները։
Կայուն զարգացման ռազմավարությունը պատասխանատու ընկերությունների առավելությունն է, որոնք տեղյակ են շրջակա միջավայրի և տեղական համայնքների վրա իրենց ազդեցության մասին, հաշվի են առնում հասարակության պահանջներն ու կարիքները, ինչպես նաև տրամադրում են բաց տեղեկատվություն իրենց գործունեության մասին:
Կայուն զարգացման ռազմավարությունը մեկնարկում է ընկերության դրական վերափոխման անշրջելի գործընթաց: Նման ռազմավարությունը կազմակերպության կամ ընկերության մոտեցման մեջ ներառելու համար պահանջվում է՝
- կայուն զարգացման հստակ տեսլական․ ընկերությունը պետք է երկարաժամկետ նպատակներ դնի բնապահպանական, սոցիալական և տնտեսական միտումների համատեքստում։
- գործողությունների պլան․ ռազմավարությունն իրականացնելիս պետք է հստակեցնել գործողություններ և ծրագրեր՝ այդ նպատակներին գործնականում հասնելու համար։
- հաղորդակցություն և հաշվետվություն․ հստակ, բովանդակալից և հետևողական հաղորդագրություններ, որոնք ներքին և արտաքին շահագրգիռ կողմերին ցույց կտան ընկերության գործունեության թափանցիկությունը:
Ինչու՞ է բիզնես զարգացման ժամանակ շեշտը դրվում ռազմավարության վրա:
Լավ մշակված կայուն աճի ռազմավարությունը, բացի հասարակության և շրջակա միջավայրի համար ակնհայտ օգուտներից, կօգնի ընկերություններին ներգրավել ներդրողներ և հաճախորդներ, ինչպես նաև ստանալ ֆինանսական աջակցություն այլ հաստատություններից։
Չնայած կայուն զարգացման կարևորության մասին իրազեկվածության բավականին բարձր մակարդակին՝ շատ ընկերություններ երբեմն կասկածի տակ են դնում բնապահպանական և սոցիալական գործոնների կարևորությունը՝ համոզիչ կերպով ապացուցելով միայն տնտեսական ցուցանիշների կարևորությունը: Միևնույն ժամանակ շատ ընկերություններ արդեն մշակել են բնապահպանական և սոցիալական ծրագրեր, որոնք աշխատում են իրենց հիմնական բիզնես ռազմավարությանը զուգահեռ:
Կայուն զարգացման արդյունավետ ռազմավարություն կառուցելու համար շուկայի առաջնորդները, ովքեր կիրառում են պատասխանատու բիզնես պրակտիկա, առաջարկում են հետևյալ հիմնական առաջարկությունները.
Քայլ 1. Բացահայտեք էական խնդիրները, որոնք կա՛մ ռազմավարական սպառնալիքներ, կա՛մ նոր հնարավորություններ են ներկայացնում ընկերության համար:
Քայլ 2. Որոշեք ընկերության հավակնություններն ու նպատակները. որտե՞ղ եք տեսնում ձեր ընկերությունը կորպորատիվ կառավարման հասունության սանդղակի վրա:
Քայլ 3. Սահմանեք ճիշտ տոն. սպառողները հակված են թերահավատորեն վերաբերվել ընկերություններին, որոնք միայն պնդում են իրենց կայունության մտադրությունների վերաբերյալ: Ընկերության բոլոր հրապարակային հայտարարությունները պետք է ուղեկցվեն իրական փաստերով և թվերով:
Քայլ 4. Որոշեք, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում որպես ձեր ընկերության ռազմավարության մաս.
- ի՞նչն է աշխատում:
-ի՞նչը չի աշխատում:
- ինչու՞ և ինչպե՞ս ուղղել այն:
Քայլ 5. Բացահայտել արտաքին և ներքին հիմնական շահագրգիռ կողմերին և երկխոսության մեջ մտնել նրանց հետ՝ կարևորելու և բացահայտելու խնդիրները:
Քայլ 6. Մշակել և իրականացնել արդյունավետ ծրագրեր՝ հայտնաբերված նյութական խնդիրները կառավարելու համար: Կայունության մեջ ներդրումներն ունեն մի շարք ֆինանսական առավելություններ և շատ արդյունավետ են ռիսկերը կառավարելու համար:
Կարևոր է հասկանալ, որ ցանկացած ընկերություն իր գոյության ընթացքում անցնում է բիզնեսի զարգացման որոշակի փուլեր, և դա կարող ենք համեմատել կենդանի օրգանիզմի գոյության հետ։ Այս փուլերը կազմում են բիզնեսի կյանքի ամբողջական ցիկլը:
Նման համեմատություն հնարավոր է նաև այն պատճառով, որ յուրաքանչյուր փուլում բիզնեսը, կենդանի օրգանիզմի նման, պետք է «սնվի» ներդրումներով, որպեսզի կարողանա ապրել և զարգանալ։
Գլխավորն այն է, թե ինչով է բիզնեսը տարբերվում կենդանի օրգանիզմից. մահն իր սցենարով ամենևին էլ անհրաժեշտ չէ բիզնեսի դեպքում։ Ամփոփելով բլոգը պետք է նշենք՝ առանցքայինն այն է, թե ձեռնարկատերն ինչպես են տեսնում իրենց ընկերությունը։ Նրանց համար կարևոր է հասկանալ, թե զարգացման ինչ փուլում է գտնվում իրենց ընկերությունը, որպեսզի կարողանան որոշել, թե ինչ ուղղությամբ են շարժվելու հետո։