Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Մադամ բիզնես ակումբի և Woman Business Circle-ի հանդիպումը՝ նոր համագործակցության սկիզբ

Մադամ բիզնես ակումբի և Woman Business Circle-ի հանդիպումը՝ նոր համագործակցության սկիզբ

Մադամ բիզնես ակումբի հիմնադիր տնօրեն Տաթև Բեյբությանը վերջերս այցելել է Դուբայ, որտեղ հանդիպել է Woman Business Circle-ի հիմնադիր տնօրեն Լեյլա Էլ Աթֆանիի հետ։ Այս կարևոր հանդիպումը ոչ միայն ընդգծեց երկու կառույցների ընդհանուր նպատակներն ու արժեքները, այլև ստեղծեց համագործակցության նոր հնարավորություններ՝ ուղղված կանանց տնտեսական և սոցիալական հզորացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ, ներառյալ կանանց առաջնորդության խթանումը, բիզնեսի զարգացումը միջազգային հարթակներում և նախաձեռնությունների ներդրումը, որոնք կնպաստեն նոր հնարավորությունների ստեղծմանը տարբեր ոլորտներում։

Կողմերը կիսեցին իրենց փորձն ու պատկերացումները, որոնք ուղղված են նորարարական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։ Հանդիպման ընթացքում հատուկ շեշտվեց կանանց ներուժի բացահայտման և նրանց համար նոր հորիզոններ ստեղծելու անհրաժեշտությունը։

Առաջիկայում նախատեսվում է երկու կառույցների միջև համագործակցության մեկնարկը, որը խոստանում է լինել երկարաժամկետ և արդյունավետ։ Թեև այս պահին փակագծերը դեռ ամբողջությամբ չենք բացում, բայց արդեն ակնհայտ է, որ սպասվում են հետաքրքիր նախագծեր, որոնք կօգնեն երկու կողմերին ևս մեկ քայլ առաջ գնալ իրենց առաքելության իրականացման ճանապարհին։

Հետևեք մեզ՝ այս կարևոր համագործակցության վերաբերյալ նորություններին առաջինը տեղեկանալու համար։