Մադամը՝ բիզնեսի զարգացման խթան
Հայաստանում վերջին տարիներին նկատվում է գործող բիզնեսների թվի աճ, սակայն ոչ բոլորգործարարներն են, որ կարողանում են հաղթահարել դժվարությունները և դառնալ կայուն բիզնես՝ առնվազն 3,5 տարվա գործունեությամբ։ ՊԵԿ-ի կողմից իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ 2022թ․-ի դրությամբ ՀՀ-ում գործող բիզնեսների 22․4%-ը պատկանում է կանանց։ Տղամարդկանց շրջանում կայացած ձեռնարկատերերն ավելի շատ են, քան կանանց շրջանում, սակայն սկսնակների շրջանում տարբերությունը այդքան մեծ չէ, որը թերևս նշանակում է, որ ներկայումս ավելի շատ կանայք են սկսում ձեռնարկատիրական գործունեություն, քան մի քանի տարի առաջ։ Սակայն կանանց կողմից տնօրինվող բիզնեսները ավելի կարճ են գոյատևում։ Ի՞նչն է սրա պատճառը, ի՞նչն է խանգարում կանանց բիզնեսին և ի՞նչ հնարավորություններ է տալիս Մադամ բիզնես ակումբը․ այս ամենի մասին ընթերցեք մեր այսօրվա բլոգում։
Համաձայն աշխարհահռչակ Forbes ամսագրի՝ ԱՄՆ-ում յուրաքանչյուր հաջողակ ձեռնարկատեր առնվազն երկու բիզնես ակումբի անդամ է: Եվ չնայած ամբողջ աշխարհում մարդիկ հազարավոր դոլարներ են ծախսում բիզնես ակումբների անդամագրվելու համար, այս ֆորմատը հաճախ հայկական ձեռներեցությանը լիովին խորթ է թվում։ Աշխարհում ավելի ու ավելի շատ գործարար մարդիկ են հասկանում, որ բիզնես ակումբները շքեղություն և զրուցելու հնարավորություն չեն, այլ բիզնեսի զարգացման անհրաժեշտ բաղադրիչ՝ նոր մակարդակի հասնելու համար։ Բիզնես ակումբների ստեղծման խնդիրներից մեկը մրցակցության հավասար հնարավորություններ ստեղծելն է, գործարարների միջև փորձի փոխանակումն ու համագործակցության շանսերն են։ Ընդհանրապես, նման համայնքներն օգնում են հաջողակ մարդկանց կիսել իրենց փորձը և զգալ իրենց գաղափարապես իրենց մտերիմ մարդկանց շրջանում։
Ի՞նչ խնդիրների են բախվում գործարարները
- Առաջին և ամենատարածված խնդիրը բիզնես կանոնների իմացության պակասն է։ Սկսնակ գործարարները կարծում են, որ կենցաղում, առօրյա կյանքում գործող կանոնները, շփման ձևերը կարելի է կիրառել բիզնեսում, սակայն դա այդպես չէ․ բիզնեսը մարդկանցից պահանջում է այլ հմտություններ և անձնական այլ որակներ։
- Իրավական դաշտի հետ կապված խնդիրներ․ հաճախ գործարարները տեղյակ չեն լինում իրենց ոլորտի իրավական կարգավորումներից, ինչի պատճառով էլ, նույնիսկ եթե որոշ ժամանակ գոյատևել է, շատ արագ փլուզվում է բիզնեսը։
- Կապերի և վստահելի գործընկերների պակաս․ 21-րդ դարում շատ բարդ է վստահելի գործընկեր գտնելը, մարդիկ հիմնականում խուսափում են ռիսկերից։
Բիզնեսի սխալ դիրքավորում․ սեփական գործունեությունը չիշտ ձևով ճիշտ լսարանին ներկայացնելը կարևոր հմտություն է, ինչի համար անհրաժեշտ է բիզնես ոլորտին ծանոթ լինել։
Ի՞նչ է տալիս Մադամը ակումբակիցներին
- Ցանցային կապ. Մադամը ձեռներեց կանանց և բիզնես առաջնորդներին եզակի հնարավորություն է տալիս հանդիպելու, համագործակցելու և ցանցի մեջ մտնելու: Օգնում է ընդլայնել սեփական մտահորիզոնը, գտնել նոր բիզնես գործընկերներ, հաճախորդներ և ներդրողներ:
- Փորձի և գիտելիքների փոխանակում. Մեր անդամակիցները կարող են կիսվել իրենց գիտելիքներով, փորձով և իրենց բիզնես պրակտիկայից քաղած դասերով: Սա թույլ է տալիս ձեռնարկատերերին խուսափել սխալներից, որոնք արդեն արել են մյուսները և կայացնել ավելի հավասարակշիռ որոշումներ:
- Ուսուցում և զարգացում. Մադամ գործարար կանանց ակումբում ամսական մի քանի անգամ տեղի են ունենում մասնագիտական սեմինարներ, թրեյնինգներ և կոնֆերանսներ, որտեղ անդամները կարող են սովորել տարբեր ոլորտների հաջողակ ձեռնարկատերերից, փորձագետներից և մասնագետներից:
- Աջակցություն և մենթորություն. Բիզնես ակումբի անդամները կարող են աջակցություն և մենթորություն ստանալ ավելի փորձառու գործընկերներից, ինչը նրանց օգնում է զարգանալ՝ որպես բիզնեսի առաջնորդներ և հաջողակ ձեռներեցներ:
- Շահերի պաշտպանություն. Բիզնես ակումբները, առհասարակ, կարող են հանդես գալ որպես իրենց անդամների իրական շահերի ներկայացուցիչներ՝ ձգտելով բարելավել բիզնեսի պայմանները, իրավական կարգավորումները և այլ կարևոր ասպեկտներ որոշակի ոլորտների համար:
- Աջակցություն սոցիալական և բարեգործական նախաձեռնություններին. Մադամը ակտիվորեն ներգրավված է սոցիալական և բարեգործական նախաձեռնություններին աջակցելու գործում, ինչը նպաստում է ձեռներեցության սոցիալական պատասխանատվության բարձրացմանը:
Այժմ դուք գիտեք, թե ինչը կօգնի կայունացնել ու զարգացնել բիզնեսը, ձեռք բերել նոր գործընկերներ։ Իսկ հետաքրքիր նորությունների, մոտիվացիոն հոդվածների և բիզնես խորհուրդների համար շարունակեք հետևել Մադամի բլոգին, ինչպես նաև ընթերցեք «Հզոր և հաղթանակած. Հայ կանայք սպորտում» բլոգը։