Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Mind Center-ը մեկնարկում է նոր մասշտաբային կոմպլեքս ծրագիր՝ առաջին «STEM Դպրոց»-ը Հայաստանում

Mind Center ընկերությունը հիմնադրվել է 2017թ.-ին:
Կենտրոնում դասավանդվում է ռոբոտաշինության և ծրագրավորման տարբեր դասընթացներ: Ինչպես նաև իրականացվում են LEGO ժամեր, մրցույթներ, Դասարան նախագիծ, Ամառային, Աշնանային և Ձմեռային դպրոց, Տեխնոլոգիական ճամբարներ և այլ ծրագրեր:

Համակցելով տարիների փորձն ու դասավանդվող ծրագրերը՝ Mind Center-ը մեկնարկում է նոր մասշտաբային կոմպլեքս ծրագիր՝ առաջին «STEM Դպրոց»-ը Հայաստանում 8-14 տարեկանների համար։
«STEM Դպրոց»-ում, բացի արդեն գործող առանձին ծրագրավորման և ռոբոտաշինության դասընթացներից, խորացված ուսումնասիրվելու են ալգորիթմներ, համակարգչային գրագիտություն, կիբեր անվտանգություն, գրաֆիկ դիզայն, ինչպես նաև երեխաները ձեռք կբերեն Soft հմտություններ՝ թիմային աշխատանք, սխալներն ուղղելու կարողություն, առաջնորդություն և այլն։
Ծրագրի շրջանակներում այցեր կլինեն ծրագրավորման, ՏՏ և արտադրական տարբեր ընկերություններ

«STEM Դպրոց»-ում ձեռք բերվող հմտությունները․
✔ Ստեղծագործական մտածողությունը
✔ Թիմային աշխատանքը
✔ Ուշադրության կենտրոնացումը
✔ Խնդիրներ լուծելու կարողությունը
✔ Հաղորդակցման հմտությունները
✔ Տրամաբանությունը
✔ Պատճառահետևանքային կապի ընկալումը
✔ Էմոցիաների կառավարում
✔ ժամանակի կառավորում
✔ Կոնֆլիկտների լուծման հմտություններ

Mind Center-ի նպատակն է փոքր տարիքից սեր ու հետաքրքրություն սերմանել երեխաների շրջանում դեպի կրթություն, գիտություն և տեխնոլոգիաներ, երեխաներին սովորեցնել լինել ստեղծող և նորարար։

Մանրամասներին ծանոթանալու համար՝
Մարիամ Գյուրջյան +374 77 131 131
Անի Խաչատրյան +374 77 900 779
[email protected] www.mindcenter.am
https://www.facebook.com/mindcenter.am