Նյարդային գերծանրաբեռնվածության դեմ պայքարելու 5 եղանակ
Բոլորի կյանքում էլ լինում են նյարդային գերծանրաբեռնվածության պահեր, իսկ երբ խոսքը գործարար կանանց է վերաբերում, ովքեր համատեղում են անձնական, ընտանեկան և գործնական կյանքը, խնդիրն էլ ավելի արդիական է դառնում: Սա այն լրջագույն պրոբլեմներից է, որ խանգարում է աշխատել, ստեղծագործել, կենտրոնանալ և լինել երջանիկ: Մադամի այսօրվա բլոգում ձեզ կներկայացնենք դրա դեմ պայքարի 5 արդյունավետ մեթոդ:
1. Մեղմեք իրավիճակը դադարով
Ավելի լավ զգալու առաջին քայլը ընդմիջումն է: Մոռացեք գործընկերների, վերջնաժամկետների ևհաշվետվությունների մասին, դադարեք հիշեցնել ինքներդ ձեզ առաջիկա խնդիրներ իմասին: Պարզապես ընդմիջեք: Սա աշխատում է ծանրաբեռնվածության և լարված իրավիճակների ժամանակ: Հոգնած վիճակում անարդյունավետ և դանդաղ աշխատելու փոխարեն ավելի լավ է որոշ ժամանակ հանգտանալ, ապա թարմ ուժերով վերսկսել աշխատանքը: Ժամանակի առումով արդյունքը կլինի նույնը, իսկ ձեր ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածությունը զգալիորեն կնվազի:
2. Կենտրոնացեք հաջորդ քայլի վրա
Երբ շունչ քաշեք, կարող եք նորից շարունակել: Հարցրեք ինքներդ ձեզ, թե ձեր անելիքների ցանկի ո՞ր կետը ձեզ բավարարվածություն կբերի: Ինչի՞ վրա կարող եք ծախսել ձեր էներգիան ևզգալ, որ առաջ եք գնացել: Ընտրեք այդ տարրը և մոռացեք մնացած բոլոր բաների մասին որոշակի ժամանակով: Մի փորձեք միանգամից մի քանի առաջադրանք կատարել: Երբ ավարտեք ընթացիկ առաջադրանքը, մտածեք այն մասին, թե ինչ արդյունքի եք հասել ևտոնեք այն: Այս ռազմավարությունը կարող է օգտագործվել յուրաքանչյուր նոր առաջադրանքի համար:
3. Բաց թողեք բացասական մտքերը
Երբ մենք գտնվում ենք նյարդային գերծանրաբեռնվածության վիճակում, մեր գլխով անցնում են տարբեր մտքեր։Եթե ցանկանում եք հոգեկան հանգստություն գտնել, ապա բացասական մտքերը պետք է անտեսվեն: Մեր գիտակցության մեջ ամեն ինչ պետք է իր տեղում դասավորված լինի: Բոլոր վատ մտքերը, որոնք էական չեն, սակայն խլում են մեծ էներգիա, պետք է գիտակցաբար մի կողմ դնել: Ազատվելով անհանգստացնող մտքերից և կենտրոնանալով մեկ գործի վրա՝ մենք ավելի լավ ենք զգում և տարօրինակ կերպով դա մեզ ուժ է տալիս:
4. Բարի եղեք ինքներդ ձեզ հետ
Հաճախ ամեն հարց միանգամից լուծելու փորձը հանգեցնում է նրան, որ ոչինչ չի ստացվում, քանի որ դառնում եք ծանրաբեռնված, սթրեսային և անօգնական: Նման պահերին կարևոր է ավելի ներողամիտ լինել ինքներդ ձեր հանդեպ: Պետք չէ ինքնաքննադատությամբ զբաղվել միայն նրա համար, որ հոգնել եք և այլևս չեք դիմանում: Դա բնական է, բոլորն էլ ունենում են հանգստի և ուժերը վերականգնելու կարիք: Պատկերացրեք, թե ինչպես է ձեր ընկերը բողոքում, որ չի կարող հաղթահարել կուտակված խնդիրները: Ինչպիսի՞ն կլինի ձեր արձագանքը։ Ամենայն հավանականությամբ, դուք անհանգստություն կցուցաբերեք և խորհուրդ կտաք չափից դուրս չլարվել, միաժամանակ ձեր տոնը կլինի մեղմ և սփոփանքով լի։ Երբ զգում եք, որ չեք կարողանում կատարել բոլոր պլանները, նույնն արեք ինքներդ ձեզ հետ: Դարձեք լավ ընկեր ինքներդ ձեզ համար:
5. Հեռացրեք կյանքից այն ամենը, ինչ ձեզ ճնշում է
Շատ կարևոր է, որ կարողանաք ապրել ներդաշնակ պայմաներում: Եթե ձեր կյանքում կան բաներ, որոնք անընդհատ ձեզ ճնշում են, ապա ուժ գտեք ձեր մեջ և վերացրեք դրանք: Սա ամենևին էլ չի նշանակում, որ առաջին իսկ դժվարության հանդիպելիս պետք է հրաժարվեք նպատակից: Ընդհակառակը, երբ ազատում եք ձեզ ավելորդ հոգսերից, ներդաշնակ պայմաններում ավելի հեշտ է հասկանալ, թե իրականում ինչ եք ուզում, ինչի եք ձգտում:
Նյարդային գերծանրաբեռնվածություն զգալով՝ դուք կարող եք կորցնել քունը, դադարել հետևել ձեր առողջությանը և դժվարանալ առօրյա գործերը կատարելիս։ Իրավիճակը շտկելու համար դուք պետք է սկսեք հոգ տանել ինքներդ ձեր մասին. դադար տվեք և շունչ քաշեք: Թույլ տվեք ձեզ պարզապես կանգ առնել և թողնել, որ մնացած ամեն ինչ հետին պլան մղվի: Երբ պատրաստ լինեք առաջ գնալ, կենտրոնացեք միայն մեկ գործի վրա: MADAM գործարար կանանց միության անդամներին այս կերպ հաջողվում է մնալ նպատակասլաց և արդյունավետ: Նոր հմտություններ, բիզնես գաղտնիքներ բացահայտելու համար մնացե՜ք Մադամի բլոգի հետ: Իսկ հատուկ այն բազմազբաղ կանանց համար, ովքեր չգիտեն՝ ինչպես հասցնել բոլոր գործերը, ներկայացնում ենք «Ինչպես պլանավորել ձեր օրը արդյունավետ լինելու համար» բլոգը: