Park Bridge grand opening
«MADAM» գործարար կանանց ակումբի անդամակից Անի Հովակիմյանին նոր նախագիծ է կյանքի կոչել։ Տեղի է ունեցել Park Bridge ռեստորանային համալիրի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որը մանրակրկիտ և հետևողական աշխատանքի արդյունք էր։
Վերաբացված ռեստորանային համալիրը բաղկացած է երեք հիմնական հատվածներից՝
• բացօթյա տարածք,
• «մյուզիք հաբ»
• կոկտեյլ բար
Հատվածներից յուրաքանչյուրը այցելուների ժամանցի կազմակերպման իր ուրույն դերն ու նշանակությունն ունի: Park Bridge-ի յուրահատկություններից մեկն այն է, որ ընդգծվում է հայկական ազգային երաժշտությունը: Հայակենտրոնությունը, էթնո-հայկական երգ-երաժշտության կարևորումն ու ինքնաճանաչումը Park Bridge-ի երաժշտական նոր հայեցակարգի կարևորագույն տարրերն են:
Վերաբացված ռեստորանային համալիրի մյուս գերխնդիրը դեռ «Հավանա»-ի ժամանակներից ձևավորված ընտանեկան ջերմ ու հարմարավետ միջավայրը պահպանելն է: Այդ իսկ պատճառով բացօթյա տարածքից, «մյուզիք հաբ»-ից ու կոկտեյլ բարից բացի՝ Park Bridge-ում այսուհետ գործելու է նաև մանկական «Կոմպաս» կենտրոնը, որտեղ այցելուները կարող են թողնել իրենց երեխաներին և վայելել երեկոն։
«MADAM» ակումբի անդամներն ներկա գտնվելով բացման արարողությանը համոզվեցին, թե որքան մեծ և ահռելի աշխատանք է տարվել մեր Անի Հովակիմյանի կողմից։ Այս առիթով «MADAM» գործարար ակումբի կանայք շնորհավորում եմ PARK BRIDGE restaurant & music hub-ի ամբողջ անձնակազմին հաջող մեկնարկի առթիվ և բոլորին մաղթում հաճելի երեկոներ այս նորաբաց շքեղ վայրում: