Ձեզ ենք ներկայացնում մեր ակումբակից Նատաշա Մխիթարյանի հարցազրույցը, ով ներկայացնում է «Մաստեր պրինտ» տպագրատունը։
-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
-Մաստեր պրինտ տպագրատունը հիմնադրվել է 2017 թվակնին, նպատակն է եղել օգտակար լինել մարդկանց, մատուցել ծառայություններ, ունենալ հաջողակ թիմ և գնալ նպատակների ետևից: Այսպիսով մենք հասել ենք մեր հաջողությանը ու շարունակում ենք մեծ եռանդով առաջ գնալ:
-Ի՞նչն է ձեզ ստիպում ժպտալ։
-Հաճախորդների գոհունակությունը, ընտանեական սիրո և ներդաշնակության միաձուլումը, սիրված լինելը՝ սիրելիների կողմից։
-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։
-Գործնական հաջողությունները, թիմային արդյունավետ աշխատանքը։
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
-Պետք է նշեմ՝ մենք ընտանիքով ներգրավված ենք այս բիզնեսում և օրվա մեծ մասը գրեթե միասին ենք:
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
-Յուրաքանչյուր աշխատանք ունի իր դժվարությանները, և եթե կան այդպիսիք, ապա միայն աշխատանքով եմ հաղթահարում։
-Պատմեք ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
-Նպատակները շատ են, մասնավորապես նախատեսում եմ ընդլայնել տարածքը, նոր սարքավորումներ ձեռք բերել, փնտրտուքների մեջ եմ։ Այս ոլորտը, պայմանավորված թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականություն արագ զարգացման տեմպերով, միշտ նորանոր մարտահրավերներ է նետում։ Ժամանակին և տեխնոլոգիաններին համահունչ լուծումներ պետք է տրվեն դրանց, ինչն էլ ինձ մոտիվացնում է հաղթահարել այս դժվարությունները։ Հաղթահարելուց հետո մենք բոլորս ժպտում ենք և մեր լուսավոր թիմի հետ շարժվում առաջ։