ELIS

Հետ գնալ
Նելլի Մանուկյան
Նելլի Մանուկյան

 

- Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
-Մենք «Elis Fashion Rus» բրենդի պաշտոնական ներկայացուցիչն ենք Հայաստանում։ Անունն արդեն իսկ հուշում է, որ այն զբաղվում է կանանցի հագուստի արտադրությամբ և պետք է նշեմ, որ բավականին մեծ արտարդություն է Ռուսաստանում: 200 ավելի ֆիրմային խանութներ նաև ֆրայնչայզինգներ տաբեր քաղաքներում։ Նախկինում բրենդի հիմքը վերարկուների արտադրությունն է եղել, հետո ավելի ուշ բրենդը որոշել է ընդլայնել սահմանները և զբաղվել ոչ միայն վերարկուների այլև հագուստի արտադրությամբ։ «ELIS» -ը ժամանակակից հաջողակ կնոջ ընտրությունն է, ով հետևում է նորաձևության ժամանակակից տենդենցներին, բայց հավատարիմ է մնում իր ոճին։ Դա այն կնոջ ընտրությունն է, ով սիրում է լինել ուշադրության կենտրոնում, գնահատում է բարձր որակն ու մաքսիմալ հարմարավետությունը։ «ELIS»-ում կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է անթերի կերպար ստեղծելու համար՝ դասական կոստյումներ ու շրջազգեստներ, բլուզներ, տաբատներ, վերնահագուստ ու գեղեցիկ աքսեսուարներ։ 
Առաջին անգամ բրենդից օգտվեցի Ռուսաստանում, և կարելի է ասել՝ դա սեր էր առաջին հայացքից. և՛ որակը, և՛ տեսքը գրավեցին ինձ։ Հետաքրքրվեցի և իմացա, որ կարող ենք այդ բրենդը ներկայացնել նաև Հայաստանում: Գտա համախոհ գործընկեր, ում հետաքրքրեց իմ գաղափարը, և մենք միասին սկսեցինք այն իրականացնել։ Առաջին իսկ օրերից մեծ հաջողություն ենք ունեցել, մեզ միանգամից սիրեցին։ Երևանում ունենք երեք խանութ, որից առաջինը բացվել է 2016թ․մարտին-ին, օգոստոսին բացեցինք երկրորդ խանութը, իսկ 3 տարի հետո բացվեց  նաև 3-րդ խանութը։

- Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Ես ընդհանրապես գործողության մարդ եմ, չեմ սիրում սպասել, անընդհատ ինչ-որ նոր գաղափարներ եմ փորձում իրականացնել։ Շրջապատումս ինձ ամենաշատը ոգշնչում ու մոտիվացնում են երիտասարդները, իրենց եռանդով ու աշխուժությամբ։ Ես էլ փորձում եմ նրանցից հետ չընկնել։ Հետևում եմ այն ամենին, ինչին  երեխաներս ուշադրություն են դարձնում։ Այդ կերպ փորձում եմ համաքայլ լինել նրանց։ Ամեն նորին շատ արագ եմ հարմարվում, ամեն նոր բան ինձ մոտիվացնում է։

- Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ:
-Ինձ ամեն ինչն էլ ստիպում է ժպտալ։ Իմ կյանքում, անկախ ամեն ինչից, ես ժպտում եմ։ Կարծում եմ ժպիտի համար պատճառ պետք չէ, երբեմն անգամ դեմքիս չգիտակցված ժպիտ է հայտնվում։

- Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը:
-Շատ հեշտ։ Ամեն ինչն իր հերթն ունի։ Ես առանձնացնում եմ այդ երկուսը և փորձում եմ այնպես անել, որ չխառնեմ իրար, սակայն վերջերս նկատում եմ, որ բիզնեսն աստիճանաբար դառնում է ընտանեկան, քանի որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ ներգրավված է այդ գործում։  

- Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները:
-Դժվարությունները հաղթահարում եմ գիտակցված։ Երբ որևիցե դժվարության եմ հանդիում, փորձում եմ ռացիոնալ և օբյեկտիվ լինել, և ոչ թե էմոցիոնալ։ Ամենահեշտ տարբերակը դժվարությունը մասերի բաժանելն է, և մաս-մաս լուծելն է։  Ամեմ դեպքում ոչ մի դժվարությունից չեմ վախենում և մտածում եմ, որ ցանկացած իրավիճակ ելք ունի, սկզբում դադար եմ վերցնում, եթե ինչ-որ պրոբլեմ է լինում, փորձում եմ վերլուծել հետո նոր շարունակել։ Եթե կանգ չառնես և պարզապես արագ որոշումներ կայացնես, հետևանքը կարող է ավելի ծանր լինել։ Փորձիցս ելնելով կարող եմ ասել՝ դադար վերցնելուց հետո գոցե լուծումն ինքնին էլ կգտնվի։  

- Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
-Առայժմ հեռանկարները վերաբերում են ոչ միայն մեզ՝ որպես բրենդի ներկայացուցիչ, այլև հենց բրենդի հետագա ծրագրերին։ Բրենդը սկսել է նաև տղամարդու հադուստի արտադրություն, և գուցե մի օր մենք այն կներկայացնենք նաև մեզ մոտ։