Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Ավտոմոբիլային արդյունաբերության առաջին կին գործադիր տնօրենը. Մերի Բարրա

Ավտոմոբիլային արդյունաբերության առաջին կին գործադիր տնօրենը. Մերի Բարրա

Մերի Բարրայի անունը սկսեց մեծ հնչեղություն ստանալ, երբ 2014 թվականին նա նշանակվեց General Motors-ի գործադիր տնօրեն։ Բարրան ավտոմոբիլային արդյունաբերության առաջատար գործիչներից է եւ առաջին կինը, որը ղեկավարում է ամերիկյան խոշոր ավտոարտադրող ընկերությունը։ Մեծացել է մեքենաների սիրահար ընտանիքում, ստացել է GM-ի կողմից հովանավորվող կրթաթոշակ եւ իր կարիերան սկսել է GM-ում՝ որպես ինժեներ։ Իր համառության, նվիրվածության ու աշխատասիրության շնորհիվ GM-ում աստիճանաբար բարձրացել է ընկերության կառավարման տարբեր մակարդակներում։ Որպես ավտոմոբիլային ընկերության առաջին կին գործադիր տնօրեն՝ Բարրան կոտրել է բոլոր կարծրատիպերը եւ իր օրինակով ճանապարհ հարթել գենդերային հավասարության համար։ Մերի Բարրան հաղթահարել է այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են բոցավառման անջատիչի ճգնաժամը։ Բարրայի ղեկավարությամբ GM-ը կենտրոնացել է էլեկտրական շարժիչներով ավտոմեքենաների արտադրության վրա՝ նպատակ ունենալով հասնել <<զրո վթարների, զրո արտանետումների եւ զրո զրո խցանումների>>: Նա հայտնի է իր տեխնոլոգիական մոտեցմամբ եւ ավանդական կառավարման մեթոդների վերանայմամբ։ Մերին փոխել է GM-ի հագուստի կոդը՝ փոխարինելով 10 էջանոց կանոնակարգը մեկ պարզ նախադասությամբ՝ <<հագնվեք համապատասխան>>։ Նա ստացել է Քեթերինգի համալսարանի էլեկտրատեխնիկայի կոչում։ Բարրան բազմիցս ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը։