Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Կանանց փոփոխվող դերը բիզնեսում

Կանանց դերը կյանքում և բիզնեսում շարունակում է աճել և փոփոխվել՝ մեր ժամանակներում ապրելով իր էվոլյուցիայի մի նոր փուլ և, այս առումով, բավական հաճախ դառնում է տարբեր ուսումնասիրությունների առարկա: Բիզնեսում կանանց դերի վերլուծություն իրականացրել է Մադամ ակումբի անդամ, «ՍԻԳՆՈՒՄ» խորհրդատավական ընկերության հիմնադիր տնօրեն, մենթոր, քոուչ Նիկա Մանուկովան։

Բոլորովին վերջերս Nasdaq ԱՄՆ ֆոնդային բորսան առաջարկեց, որ ընկերությունները, որոնց բաժնետոմսերը ցուցակված են իր մոտ, պետք է տնօրենների խորհրդում կանանց ընդգրկեն՝ իրենց պահանջը հաստատելով ավելի քան երկու տասնյակ ուսումնասիրությունների արդյունքներով։ Դրանք ցույց են տալիս, Կառավարման կառույցների բազմազանությունը դրական է ազդում ընկերությունների ֆինանսական արդյունքների վրա։ Կանանց առանձնահատուկ դերը ճանաչված է նաև կայուն զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի հայտնի ESG հռչակագրում։ Առաջատար ընկերություններից շատերն այսօր պաշտոնապես հայտարարում են՝ իրենք ունեն «գենդերային հավասարության օրագիր»՝ միաժամանակ ստեղծելով հատուկ ծրագրեր՝ աջակցելու կանանց և զարգացնելու կորպորատիվ մշակույթը:

Հետխորհրդային հասարակական ընկերությունների տնօրենների խորհուրդներում կանանց մասնաբաժինը ամենացածրերից մեկն է՝ այն 3,2 անգամ պակաս է, քան Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Տղամարդիկ զբաղեցնում են, որպես կանոն, տնօրենների խորհուրդների կազմի 91-94%-ը։ Սակայն դա չի խնագարում հայկական ընկերություններում օպերացիոն մակարդակում ներգրավել կանանց՝ 100 լավագույն հայկական ընկերությունների 43%-ում օպերացիոն և վերահսկման գործընթացներում ներդգավված են կանայք։

Եթե ​​մինչև վերջերս, բիզնեսում կանանց առաջնորդության հաջողությունը, որպես կանոն, ավելի շատ կապված էր այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են նորաձևության ինդուստրիան, արվեստը, մեդիան, գեղեցկության ոլորտը, ապա այսօր այդ շրջանակները շատ ավելի լայն են դառնում, և կանայք հիմնական առաջատարների թվում են: Խոշոր ընկերությունների և բիզնեսի սեփականատերերի ցանկում կարելի է ավելի ու ավելի շատ գտնել ֆինանսների, բժշկության, քաղաքացիական ծառայության, սոցիալական ձեռներեցության և շատ այլ ոչ ստանդարտ ոլորտներում:

Կանայք, թերևս, ավելի լավ կազմակերպված և ավելի պատրաստված են առաջնորդի դերեր ստանձնելու համար: Առաջնորդությունն ունի երեք բաղադրիչ՝ ճանաչողական բաղադրիչ (գիտելիք), հուզական բաղադրիչ («Ես ուզո՞ւմ եմ առաջնորդ լինել» պարամետրը) և վարքային բաղադրիչ: Եթե ​​ուշադիր նայենք ղեկավարության իրավասություններին, ապա այնտեղ «տղամարդ կամ կին» չենք տեսնի: Գենդերային բազմազանությունը կարևոր դեր է խաղում բոլոր մակարդակներում, ներառյալ ընկերությունների կառավարման բարձրագույն մակարդակը: Չինաստանում անցկացված ուսումնասիրության համաձայն, որքան շատ կանայք են ղեկավար կազմում, այնքան ցածր է կորպորատիվ խարդախության ռիսկը:

Ինչպե՞ս է փոխվել ղեկավարությունը և ինչպիսի՞ն պետք է լինի կին ղեկավարը հիմա: Ինչպե՞ս է առաջնորդությունը տարբերվում ղեկավարումից: Լինել առաջնորդ նշանակում է ղեկավարել թիմ։ Առաջնորդությունը լրացուցիչ ռեսուրս է ղեկավարման համար: Եթե ​​դուք հնարավորություն ունեք առաջնորդելու մարդկանց և ոգեշնչում եք նրանց գաղափարապես, ապա ունեք թիմ, որը կարող է աջակցել ձեզ ձեր նախաձեռնություններում: Առաջնորդը դեռևս այն մարդն է, ով իսկապես ինչ-որ բան փոխում է և մարդկանց միավորում է ընդհանուր նպատակի շուրջ։

Չնայած այն հանգամանքին, որ կանայք դարձել են առաջնորդներ, երեխաների դաստիարակությունը հիմնականում նրանց ուսերին է մնում։ Ամենից հաճախ կանայք ընդհատում են կարիերայի աճը: Սա բացատրում է աշխատավարձի տարբերությունը։ Այս սոցիալական օրակարգը, հավանաբար, ավելի վատ է, քան կարծրատիպերը՝ կանանց առաջնորդությունը զարգացնելու առումով: Որովհետև կանայք հաճախ ստիպված են լինում հրաժարվել ղեկավար պաշտոններից հենց այն պատճառով, որ հասկանում են, որ հաճախակի գործուղումները, երկրներ տեղափոխվելու հնարավորությունը երեխայի ապրելակերպի փոփոխություն է։ Տղամարդկանց մեծամասնությունը, երբ նրանց առաջարկում են ղեկավար պաշտոն, չի էլ մտածում այդ մասին։

Ինչպե՞ս կարող են կին առաջնորդները, մեծացող ծանրաբեռնվածության և պատասխանատվության ֆոնին, համատեղել ամեն ինչ և հաջողությամբ պահպանել աշխատանք-կյանք հավասարակշռությունը:

Մեր երկիրը դեռևս գտնվում է «իշխանության մշակույթում», և, հետևաբար, առնական տիպի ղեկավարությունը հեռարձակվում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց առաջնորդության դերերում: Ղեկավար պաշտոններում գտնվող տղամարդկանց զանգվածը հեռարձակում և աջակցում է կանանց առաջնորդության առասպելը՝ որպես ղեկավարության որոշակի տեսակ՝ ավելի մեղմ, ավելի զգացմունքային: Բայց հիմա հասարակության մեջ այլ տիպի ղեկավարության պահանջ կա։ Նոր առաջնորդույունը տրանսֆորմացիոն, ներառական և սթրեսսակայուն ղեկավարումն է։

Մինչև 2050 թվականը մենք կսպառենք սննդի, ջրի և մաքուր օդի պաշարը, մենք պետք է անցնենք սպառման բոլորովին այլ տեսակի, և դա շատ սերտորեն կապված է հասարակության տարբեր դերերում կանանց առաջնորդ դերերի ստանձնելու հետ։ Կան ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են, որ այս պահին սոցիալական ձեռներեցությամբ զբաղվում են ավելի շատ կանայք։ Նոր տիպի ղեկավարումը ոչ միայն փողի, պաշտոնի, անձնական ձեռքբերումների մասին է:

Ընթերցեք նաև «Բիզնես մտածողություն. ինչ է դա և ինչպես զարգացնել» բլոգը։