Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Լավագույն երկրները կանանց ձեռնարկատիրության համար

Կանանց բիզնեսի զարգացման համար նախադրյալները տարբեր են երկրից երկիր: Մինչ որոշ երկրներում կանայք աշխատանքի ոլորտում բախվում են խտրականության, մյուսներում հասնում են մեծ հաջողությունների: Mastercard-ը ներկայացրել է Mastercard Index of Women Entrepreneurs (MIWE) ամենամյա հետազոտության արդյունքները, որում Իսրայելը ճանաչվել է ամենահարմարավետ երկիրը կին ձեռներեցների համար։ Երկիրը բարձրացել է երեք հորիզոնականով՝ փոքր ևմիջին բիզնեսի աջակցության մեծացման շնորհիվ։ Թե որոնք են մյուս լավագույն և վատագույն երկրները կանանց ձեռներեցության համար, կիմանանք միասին Մադամի բլոգում:

Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ պահպանելով նախորդ տարվա ցուցանիշը։ Երրորդ տեղը զբաղեցրել էՇվեյցարիան, որն առաջադիմել է ութ հորիզոնականով։ Դրան նպաստել էփոքր և միջին բիզնեսին պետական ​​աջակցության ավելացումը և ձեռնարկատիրության մշակութային ընկալման զգալի աճը: Չորրորդ տեղը պատկանում է Նոր Զելանդիային, որը նախորդ տարի առաջին տեղում էր։ Հինգերորդ տեղը զբաղեցրել է Լեհաստանը, վեցերորդը՝ Մեծ Բրիտանիան, յոթերորդը՝ Կանադան, ութերորդը՝ Շվեդիան, իններորդը՝ Ավստրալիան, տասներորդը՝ Իսպանիան։

Ընկերությունը ներկայացրել է նաև 10 ամենավատ երկրները կին ձեռներեցների համար: Ցանկը գլխավորում է Անգոլան, ինչը այդքան էլ զարմանալի չէ աֆրիկյան երկրի համար: Երկիրը հարուստ է տարբեր տեսակի բնական ռեսուրսներով և աշխատաշուկայում բացարձակ մեծամասնություն կազմում են տղամարդիկ: Երկրորդ հորիզոնականում Հնդկաստանն է, որտեղ մեծ մասամբ բիզնեսով տղամարդիկ են զբաղվում՝ մշակույթի և ավանդույթների պատճառով: Երրորդ տեղում Մալավին է, չորրորդում՝ Եթովպիան: Հարևան Թուրքիան այս ցանկում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ինչը այդքան էլ փայլուն ցուցանիշ չէ: Վեցերորդ տեղում Սաուդյան Արաբիան է, որտեղ տեղի կանայք գրեթե չեն աշխատում , իսկ աշխատող կանանց 80 տոկոսը օտարերկրացիներ են: Յոթերորդը Թունիսն է, ապա Իրանը, Եգիպտոսը, Ալժիրը և Բանգլադեշը:

Հարկ է նշել, որ MIWE-ն արդեն չորս տարի ուսումնասիրում է կանանց աշխատանքային պայմանները 58 երկրներում՝ կանանց ձեռնարկատիրական նախաձեռնությունների զարգացմանը նպաստելու նպատակով։ Մեծ ուշադրություն է հատկացվում այն երկրներին, որոնք ունեն զարգացման նախադրյալներ, սակայն մեծ են մշակութային խոչընդոտները:

Ինչպես գիտեք՝ Մադամը ստեղծվել է համախմբելու, միավորելու և կանանց ձայնը լսելի դարձնելու համար, բաց մի՛ թողեք մեր նորությունները: Թե որ սպորտաձևերը կօգնեն ձեզ մնալ առողջ և կանացի, ընթերցեք «Լավագույն սպորտաձևերը կանանց համար» բլոգում: