Լուսինե Պողոսյան
Your Space Fitness & Spa կենտրոնի հիմնադիր-տնօրեն
Լուսինե Պողոսյանը, երբ դեռ երեխա էր, արդեն գիտեր, որ մի օր իր բիզնեսն է ունենալու: Այդ միտքը նրա մեջ ծնվել էր իրեն շրջապատող մարդկանց դիտարկելու արդյունքում, որոնց շարքերում կային նաև բիզնեսով զբաղվողներ, որոնք աչքի էին ընկնում իրենց մտածելակերպով, իրենց կյանքի որակով, ինչն էլ Լուսինեին դուր էր գալիս: Սույն որոշումն ու համոզմունքն էլ նրան ստիպեցին ընտրել բիզնես կառավարում մասնագիտությունը։
Սեփական բիզնես հիմնելն ու զարգացնելը դժվարին և ծանր աշխատանք է։ Մոտավորապես երեք տարի Your Space ակումբից եկամուտ չի վերցրել. ինչ աշխատում էր՝ ներդնում էր գործի մեջ, և այսօր արդեն Your Space -ը Երևանում չորս մասնաճյուղ ունի և մեծ թվով հաճախորդներ:
Լուսինեի անցած ճանապարհն ու կուտակած փորձը կարող են հիանալի կերպով մոտիվացնել այն կանանց, որոնք նոր են սկսում մտածել բիզնես հիմնելու և մուտք գործելու գործարար ոլորտ։
Ներկայացնում ենք «Մադամ» բիզնես ակումբի անդամ Լուսինե Պողոոսյանի խորհուրդները, որոնք, վստահ ենք, կօգնեն շատերիդ։
1․ Բիզնեսում կարևորը նորամուծությունն է, բայց նաև պետք է ներդնել փորձված մեթոդներ: Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի հարմար կոնցեպտ, որ հաճախորդը սիրով դիմի ծառայություն ստանալու կամ պրոդուկտդ գնելու համար։ Օրինակ, Your Space-ի դեպքում կա նման գաղափար՝ ձեռք բեր ակումբի անդամակցության քարտ և արի, երբ ուզում ես, ընտրիր՝ ինչ ուզում ես:
2․ Բիզնեսի հաջողության սկզբունքներից մեկը պրոֆեսիոնալ և փորձառու մասնագետներ ունենալն է։ Պոտենցիալ հաճախորդը պետք է վստահ լինի, թե ուր է դիմում, ինչպիսի մասնագետ է նրան սպասարկելու։ Մասնագետների որակավորումը ուղիղ կապ ունի ընկերության և հաճախորդի միջև հաստատված հարաբերությունների վրա, ինչպես նաև ընկերության համբավի։
3․ Պետք է սիրել այն, ինչ անում ես: Երբ ստեղծվեց իմ բիզնեսը, ես հասկացա, որ սպասում եմ երկուշաբթիներին, մինչդեռ նախորդ աշխատանքներում ատում էի երկուշաբթիներն ու սպասում էի շաբաթ-կիրակիներին։ Սերն ու նվիրվածությունը սեփական աշխատանքին, գործին բիզնեսի զարգացման շարժիչ ուժերն են։ Սիրեք այն, ինչ անում եք, ինչով զբաղվում եք, իսկ դրա համար պարզապես ընտրեք այն, ինչ սիրում եք։
4․ Պետք է համահուչ քայլել ժամանակի պահանջներին, ուստի բիզնեսում ակտիվորեն անհրաժեշտ է օգտագործել սոցիալական ցանցերի հնարավորությունները՝ ռիլեր, պատմություններ, տեսանյութեր։ Ժամանակից հետ ընկնելը կօգնի լինել միշտ մրցակցության մեջ, չզիջել դիրքերն ու ավելին՝ շարունակել էլ ավելի աճել և զարգանալ։