Malaga EVN. նոր համեղ և էսթետիկ անկյուն Երևանի սրտում
MADAM գործարար կանանց ակումբի անդամները շարունակում են զարմացնել իրենց նորանոր բիզնես ձեռքբերումներով։ Այս անգամ հերթը Անի Ղազարյանինն էր, ում նախաձեռնությամբ քաղաքի կենտրոնում բացվել է նոր սրճարան։ Սրճարանում կարող եք վայելել եվրոպական խոհանոցի ամենահամեղ ուտեստները՝ հետաքրքիր մատուցմամբ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային չկրկնվող կոկտեյլներ, սուրճի և թեյի լայն տեսականի և նուրբ աղանդեր։ Իսկ օրվա առաջին կեսին կարող եք վայելել նախաճաշեր՝ տարբեր երկրներից։ Սրճարանի ինտերիերը նույնպես անտարբեր չի թողնում․ այն համատեղում է մինիմալիստական,սկանդինավյան, էկո ոճերը, որոնց համադրությունը ապահովում է էսթետիկ հաճույք։ Կարճ ժամանակում Malaga-ն սիրվեց ինչպես տեղացիների, այնպես էլ տուրիստների կողմից, իսկ այժմ շարունակում է գրավել նորանոր սրտեր։
Անի Ղազարյանը մի քանի տարի է, ինչ բիզնեսում է և ունի բավականին մեծ փորձ։ Նա PinkBerry ընկերության հիմնադիրներից է, որը զբաղվում է պաղպաղակի արտադրությամբ և շուկայում առաջատարներից մեկն է։ Քաղաքի տարբեր շրջաններում գործում են նաև PinkBerry Boutique պաղպաղակների մասնագիտացված խանութները։ Այս ոլորտում կայունանալուց հետո մեր անդամակիցը որոշեց գործունեությունը ընդլայնել՝ ներառելով ռեստորանային բիզնեսը։ Գլխավոր նպատակը համեղ խոհանոցի, գեղեցիկ ինտերիերի և բարձրակարգ սպասարկման համատեղումն է եղել, ինչը լիարժեք իրագործվել է։ Սրճարանը գտնվում է քաղաքի սրտում՝ Հյուսիսային պողոտա 8/1 հասցեում, ինչը բավականին պարտավորեցնող է, քանի որ անընդհատ տուրիստների և երևանցիների ուշադրության կենտրոնում է, իսկ հաճախորդների պահանջները մեծ են։
Շնորհավորում ենք մեր անդամակցին և մաղթում՝ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։ Անչափ հպարտանում ենք մեր անդամակիցների յուրաքանչյուր ձեռքբերմամբ։ Տարեվերջին Անահիտ Բեյբությանը կառավարության կողմից արժանացավ կարևոր մրցանակի, որի մասին կարող եք ընթերցել «Մեր ժամանակների հերոսը» բլոգում։