Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Բիզնես և մայրություն. հաջողակ համատեղման գաղտնիքները

Միջոցառման մասին

Կրթության կազմակերպման գործում ծնողն ունի կենտրոնական դեր և նշանակություն: Սակայն կարևոր է նաև ճիշտ պատկերացնել ծնողների գործնական մասնակցությունը և նրանց իրական աջակցության ձևերը կրթության գործում:

 

Այս կարևոր թեմայի շուրջ իր բազմամյա փորձով և մտորումներով կիսվելու է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակարթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ով կրթության հաջողության գլխավոր երաշխիքներից է համարում եռամիսանության՝ դպրոցի, երեխայի, ընտանիքի միևնույն ուղղությամբ նայելը և սերտ համագործակցությունը:

 

Հանդիպումը ընթացքում անդրադառնալու ենք ծնողավարմանն առնչվող մի քանի հոգեբանական հարցերի:

Մայրությունը յուրաքանչյուր կնոջ կյանքում ամենաերջանիկ իրողությունը լինելով հանդերձ՝ թերևս նաև ամենամարտահրավերայինն է: Իսկ եթե այն նաև համատեղվում է գործարար կին լինելու դերի հետ, մարտահրավերները բազմապատկվում են:

 

Այս երկու դերերի հավասարակշռությունը չափազանց կարևոր է կնոջ ներդաշնակ իրացման համար: Ինչպե՞ս պահպանել կնոջ կյանքի երկու կարևոր ոլորտների հավասարակշռվածությունը, ինչպես լինել արդյունավետ և ներդաշնակ այդ երկու դերերում:  Այդ հարցերին է անդրադառնալու  ճեմարանի հոգեբանական կենտրոնի ղեկավար Անի Հարությունյանը:

18:00 26-11-2024