Anare Cake

Հետ գնալ
Ալիդա Սաֆարյան
Ալիդա Սաֆարյան

 

-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես:  
-Քանի որ համալսարանն ավարտելուց հետո հարմար աշխատանք չկար, որոշեցի հիմնել իմ սեփական բիզնեսը։ Բայց մինչ այդ էլ նույն զբաղմունքն ունեի, սակայն ինձ համար ավելի շատ հոբբի էր։  

-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ:
-Շատ բան. ինչքան լավ բան եմ տեսնում ուրախանում եմ, անկախ նրանից՝ դա ինձ հետ է պատահում, թե՝ ուրիշի։ Թեկուզ արտադրանքը, որ տեսնում եմ լավն է, գեղեցիկ է, որակյալ, սկսում եմ ժպտալ։

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Լավ խոսքը, մարդկանց դրական կարծիքը, ընտանիքը։ Եվ ընդհակառակը՝ բացասական ամեն բան ինձ թևաթափ է անում:

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը: 
-Սկզբում շատ դժվար էր, քանի որ բիզնեսը հիմնելու պահին տղաս 1 ամսական էր, իսկ ողջ աշխատանքը ինքս էի կատարում: Աբողջ բիզնեսը ինքնուրույն, միայնակ եմ հիմնել, հետագայում են ավելացել նոր աշխատակիցներ, և արդեն ավելի շատ ժամանակ եմ տրամադրել ընտանիքիս։

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները:
-Ինչպես բոլորը. փորձում եմ շատ աշխատել, որ հաղթահարեմ։

-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
- Առաջիկա պլանները կապված են արտահանման և ցանցային ընդլայնման հետ: