𝙈𝙖𝙙𝙖𝙢 𝙒𝙤𝙢𝙚𝙣'𝙨 𝙐𝙣𝙞𝙤𝙣-ը շարունակում է ներկայացնել իր անդամակիցներին և այսօրվա հրապարակումը Anahit Beybutyan-ի մասին է, ով հանդիսանում է Dream Chocolate-ի հիմնադիր տնօրենը։
- Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնեսը:
-Մասնագիտությամբ տնտեսագետ եմ։ Հոգնել էի թվերի հետ աշխատել և ցանկություն ունեի գտնել այն ոլորտը, որը կսիրեմ և կնվիրվեմ ամբողջությամբ: Եվ այդպես ստեղծվեց 𝗗𝗿𝗲𝗮𝗺 𝗖𝗵𝗼𝗰𝗼𝗹𝗮𝘁𝗲–ը: 𝗗𝗿𝗲𝗮𝗺 𝗖𝗵𝗼𝗰𝗼𝗹𝗮𝘁𝗲-ի յուրաքանչյուր հատիկի մեջ նվիրում և սեր է ներդրված։
- Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում։
- Ինձ մոտիվացնում են ընտանիքս անդամները և սերը աշխատանքի նկատմամբ: Ես գտնում եմ, որ ցանկացած գործում էլ, եթե դրվի մեծ սեր և նվիրում, այդ աշխատանքը չի կարող չծաղկել: Մարդ պետք է առաջինը սիրի ինչով զբաղվում է, սեր և ջանքեր դնի իր գործում, մնացածը կստացվի: Ցանկացած հաջողության պատմություն սկսել է երազանքից:
Ես Էլ այս ամենը սկսել եմ երազանքից, հետևաբար երազանքներն իրականանում են, միայն թե պետք է հավատալ և սեր դնել գործում: Անվանումն էլ պատահակիան չէ Երազ, ուրախ եմ որ գտել եմ իմ երազը և ապրում եմ այդ երազում:
- Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ։
- Ինձ ստիպում է ժպտալ ընտանիքս, երեխաներիս հաջողությունները: 𝗗𝗿𝗲𝗮𝗺 𝗖𝗵𝗼𝗰𝗼𝗹𝗮𝘁𝗲-ի հաջողությունները ու առաջընթացը: Ժպտում և ուրախանում եմ հաճախորդների դրական կարծիքներով: Եվ ընդհանրապես մեկս մյուսին նվիրենք ժպիտ և սեր:
- Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
- Դա շատ կարևոր հարց է ինձ համար հավասար բաժանել եմ , որպեսզի մեկը մյուսին չխանգարի: Ամեն մեկն իր տեղն ունի, իսկ ընտանիքի աջակցության շնորհիվ էլ բիզնեսն ավելի է ծաղկում:
- Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
- Դժվարություններ շատ են եղել, բայց սերը աշխատանքի հանդեպ օգնել է հաղթահարել այդ ամենը: Առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով․ խնդիրները կանգ առնելու նշան չեն, այլ ուղեցույցներ: Եվ բիզնեսում պետք է պատրաստ լինես ցանկացած խնդրի:
-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
- Պլանավորում ենք իրականացնել արտահանումներ և թողարկել նոր արտադրատեսակներ, ինչպես նաև պլանավորում ենք ունենալ փոքրիկի 𝗗𝗿𝗲𝗮𝗺 𝗖𝗵𝗼𝗰𝗼𝗹𝗮𝘁𝗲 խանութ-սրճարան