- Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
Ես երբեք չէի մտածել, որ բիզնես կունենամ։ Մեր բիզնեսը հիմնադրել է ամուսինս, երբ ես աշխատում էի բանկում։ Սակայն բալիկիս ծնունդից հետո ես նույնպես սկսեցի օգնել ամուսնուս և այդպես սկսվեց մեր համատեղ բիզնես գործունեությունը։
- Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում։
Այս պահին այնքան պատասխանատու աշխատանք է մեզ վրա, որ արդեն մոտիվացիան երկրորդական է։
- Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ։
Ինձ ժպիտ են պարգևում երեխաներս, նրանց ժպիտը և ընկերներս։
- Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
Շատ դժվարությամբ, բայց ամեն կերպ փորձում եմ համատեղել։
- Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
Մտովի պատկերացնում եմ այդ դժվարությունները և վատագույն ելքը, համակերպվում եմ, որ նույնիս եթե դա էլ լինի, ես պետք է անցնեմ դրա միջով և միանգամից անցնում եմ գործի։
- Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
Շատ անակնկալներ են սպասվում․
* Այս տարի գործարկում ենք Pink Berry լցնովի պաղպաղակների ֆրանչայզի գաղափարը
* Ցանկանում ենք Pink Berry-ն երկրի մասշտաբով առաջինը դարձնել,
* Պատրաստվում ենք հանդես գալ նոր ռեստորանային ձևաչափով։