- Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
- Գաղափարն ամուսնունս էր՝ առաջին անգամ Հռոմում տեսնելով Դեսիգուալ խանութ-սրահը, ինքն իր մեջ որոշում էր կայացրել ապրանքանիշը ներկայացնել նաև Երևանում։ Այդ մասին ես իմացա արդեն Բարսելոնա մեկնելիս պայմանագիրը կնքելու համար։
- Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում:
- Ինձ մոտիվացնում է ցանկացած իր ոլորտում կայացած մարդ։ Բազմաթիվ բիզնես պատմություններ եմ ուսումնասիրել ու շարունակում բացահայտել նորերը։
- Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ։
- Ես գրեթե միշտ ժպտում եմ՝ ապրելն ինքնին ինձ մոտ ժպիտ է առաջացնում։
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
- Ունեմ երեք երեխա՝ երկու աղջիկ, մեկ տղա։ Աղջիկներս բավականին մեծ են ու շատ են օգնում ինձ առօրյա գործերում։ Երեքով ամեն ինչ հաղթահարում ենք։
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։ -Դժվարություններից երբեք չեմ խորշում։ Դրանք նոր հնարավորություն են քեզ ավելի ուժեղ դարձնելու։ Առանց դժվարությունների կյանքը շատ տաղտկալի կլիներ։
-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
- Երկրի վիճակը կայունանալուց հետո կբացվի ևս մեկ խանութ-սրահ։ Իսկ ամենալավ նորությունն այն է, որ աշուն-ձմեռ 2022 հավաքածուն նաև կներառի տղամարդկանց տեսականին։