Ձեզ ենք ներկայացնում «ԳլոբալՖին » Հաշվապահական գրասենյակի կենտրոնի հիմնադիր տնօրեն, Ասյա Գալստյանին։
-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
-Միշտ սիրել եմ թվերը և թվերի հետ կապված ամեն ինչ։ Երբ հարց եղավ, թե ինչ ընկերություն հիմնել, միանշանակ որոշեցի հաշվապահական գրասենյակ հիմնել։ Երբ զբաղվում ես այն գործով, որը սիրում ես, ցանկացած գործ ավելի հեշտ ու ավելի արագ ես անում, ավելի հաճույքով և բնական։ Եվ բոլոր արդյունքները ավելի գոհացնող են լինում։
-Ի՞նչն է ձեզ ստիպում ժպտալ։
-Ժպտալը բնավորության մի գիծ է, ժպտալով ցանկացած հարց ավելի հեշտ ես լուծում։ Եթե ժպտում ես, ամբողջ աշխարհն էլ քեզ է ժպտում։
-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։
-Աշխատանքիս արդյունքը տեսնելը։
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը եւ բիզնեսը։
-Անում եմ այնպես, որ չտուժի ո՛չ աշխատանքը, ո՛չ էլ բիզնեսը։ Եթե չես սիրում ընտանիքդ, բիզնեսը չի կարող զարգանալ, պետք է հանգիստ լինես ընտանիքում, որ կարողանաս զարգացնել բիզնեսը։
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
-Ցանկացած դժվարության մեջ գտնում եմ հնարավորություն, քանի որ հնարավոր չէ՝ ինչ-որ դժվարություն լինի, բայց այդ դժվարությունը հաղթահարելու տարբերակ չլինի։ Ցանկացած դժվարություն քեզ օգնում է առաջ շարժվել։
-Պատմեք ձեր նոր նախագծերի եւ ընկերության հեռանկարների մասին:
-Ինչպես ցանկացած բիզնես, հաշվապահությունը նույնպես զարգանում է, աստիճանաբար հաշվապահները «գումարում-հանումից» գնում են դեպի վերլուծություն։ Վերլուծությունը իրենից ներկայացնում է խորհրդատվություն, հաշվապահության ապագան բիզնես խորհրդատվության մեջ եմ տեսնում, որովհետև լավ խորհրդատվության դեպքում թվերն էլ կլավանան։ Հեռանկարս է հիմնել խոշոր խորհրդատվական ընկերություն։ Հիմնել բիզնես դպրոց։