Art Sweet Cakes

Հետ գնալ
Լուսինե Սարգսյան
Լուսինե Սարգսյան

 

Ինչպե՞ս որոշեցիք բիզնես սկսել: 
-Տորթերի արտադրամասը արդեն հիմնադրված էր, երբ ես միացա թիմին իսկ գեղեցկության հանդեպ ձգտումը միշտ եմ ունեցել։

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում: 
-Գրեթե միշտ փոքր տարիքից սկսած ես ինքս եմ հենց եղել իմ մոտիվացիան, ձգտումը լավագույնին, ոչ թե համեմատվել ուրիշների հետ, այլ ինքս ինձ հետ, լինել ավելի քան երեկ էի։

-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ: 
-Սիրված և գնահատված լինելը, կարծում եմ ցանկացած կին ժպտում է երբ սիրված է և իր վարակիչ ժպիտով երջանկացնում իր կողքի մարդկանց։

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը: 
-Արդեն բավականին փորձ ունեմ համատեղելու, քանի որ դեռ այն ժամանակ երբ միացա Արթսուիթի թիմին բավականին դժվար ժամանակահատված էր իմ կյանքում, ունեի 2 տարեկան բալիկ, սպասում էի երկրորդին , սովորում էի մագիստրատուրայում և զուգահեռ աշխատում էի Արթսուիթում, ասեմ ավելին նույնիսկ ինձ մոտ ստացվեց մագիստրատուրան գերազանցությամբ ավարտել։ Կարծում եմ արդեն հասկացաք որ հիմա համատեղելը ինձ համար այդքան էլ բարդ չէ։

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները: 
-Երևի թե կարծում եմ կհամաձայնեք որ դժվարությունների շնորհիվ ես ավելի ուժեղանում եմ ավելիին ձգտում, ինձ թվում է ինձ համար չէ կոմֆորտ զոնա ասվածը, ես սիրում եմ դժվարություններ հաղթահարել, ինքնագնահականի վերելք եմ զգում դրանցից հետո։

-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին: 
-Նոր նախագծեր իհարկե շատ կան, սակայն սիրում եմ գործը ավարտելուց հետո բարձրաձայնել դրանց մասին։ միայն խաղաղություն եմ ցանկանում նպատակներիս իրագործման համար։