-Նկարագրեք Ձեր գործունեությունը
- «ՄՈՐՆԻՆ ՍՊԸ» ընկերության գաղափարախոսության կարևոր տարրերից է եղել այնպիսի արտադրություն ստեղծելը, որը կնպաստի գյուղամթերքի վերմշակմանը, առողջ սննդի արտադրությանը, գյուղական համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը, աուտիզմով հիվանդ երիտասարդներին աշխատանքով ապահովմանը։ «ՄՈՐՆԻՆ ՍՊԸ»-ն ստեղծել է MORNIN բրենդը, որը շուկային է ներկայացնում մյուսլիների հետևյալ ապրանքատեսկաները՝ muesliME, muesliYOU, muesliCHOCO, muesliSPORT:
- Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես:
-Հաշվի առնելով երկար տարիների աշխատանքային փորձը` ցանկություն առաջացավ ստեղծելու նոր ապրանքանիշ, նոր արտադրատեսակ և հասկանալ իրական բիզնեսի աշխարհը, որը իմ անձի կայացման մի նոր էտապ պետք է լիներ` լի նորություններով և փորձություններով։
Իմ ակնկալիքները բավականին արագ իրագործվում էին, սակայն իհարկե բիզնեսի աշխարհը ունի իր օրենքները, որոնց պետք է հետևել, պետք է լինել համարձակ, ձգտումներով լի և երբեք չկորցնել պայքարելու միտումը։
-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Ամենամեծ մոտիվացիան ինձ համար նպատակն է. երբ կա նպատակ դու փնտրում և գտնում ես բազմաթիվ մոտիվացնող երևույթներ՝ ինչպես մարդկանց, այնպես էլ իրավիճակներ։
-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ:
-Մարդկային դրական հարաբերությունները. մարդն է, որ կարող է քեզ տխրեցնել կամ ուրախացնել, մարդն է տալիս հույս, և մարդն է հուսահատում։ Պետք է ընտրել մարդկանց։
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը:
-Դժվարությունները անբաժանալի մաս են կազմում ինչպես բիզնեսի զարգացման բոլոր փուլերում, այնպես էլ անձի կայացման ճանապարհին: Սա շատ հստակ գիտակցում է պահանջում, որն էլ թույլ է տալիս վստահ, համառ բնավորություն ձևավորել, խորը շունչ քաշել, սպասել, գործել։ Երբ գտնում ես քո համախոհներին ավելի հեշտ է դառնում մտածելը և հարցերին լուծում գտնելը։ Կան նաև դեպքեր, երբ բնության գրկում լիարժեք մենակությունը քեզ կարող է տալ նոր ուժեր:
-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
-Մորնինը նոր նախագիծ է իր կոնցեպտուլ մոտուցումներով: Մեր նպատակն է սպառողին ներկայացնել մյուսլիներ, որոնք առողջարար են, հարմար են առօրյա կյանքում, բարենպաստ ազդեցություն ունեն մեր օրգանիզմի վրա: Մորնին ընկերության հեռանկարը կայուն արտադրական գորընթացներով և կայուն վաճառքով ընկերություն ստեղծելն է, որը կծառայի ընկերության հիմնական գաղափարներին, նպատակներին և կլինի պահանջված և ճանաչված:
-Ոնե՞ք նորարարություն, որի մասին կցանկանայիք խոսել։
-Առողջ սննդի, առողջ ապրելակերպի մեծ պահանջարկն և անհարժեշտությունը շատ մեծ հնարավորություններ է ստեղծում մեր ընկերության արտադրատեսակների նոր տեսականիների համար։ Նախատեսում ենք նոր ապրանքատեսակների թողարկում, որոնք կլինեն էլ ավելի նպաստող՝ հարմար և առողջ կյանքի համար։