Sandoyan Management Consulting

Հետ գնալ
Մարինա Սանդոյան
Մարինա Սանդոյան

 

-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես:
-Իմ հիմնադրած բիզնեսի գերակա նպատակը իմ գործընկերների բիզնեսներին ծառայելն է, դրանց ծնունդն ու զարգացումը մշակելը` գաղափարից մինչև գործող և ակտիվորեն զարգացող բիզնես։ Բիզնեսի կառավարման ոլորտում իմ ունեցած գիտելիքներն ու խոշորագույն ընկերություններում վաստակած փորձը հիմք դրեցին «Sandoyan Management Consulting» ընկերության ստեղծմանը՝ նպաստելու գործընկեր բիզնեսների կայացմանը՝ փոխվստահության բարձր հենքի վրա։  

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Ձեռբերումներն ու գնահատանքը:

-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ:
-Լավ լուր ստանալը, «շնորհակալություն»  բառը լսելը և այլ մարդկանց ժպիտ պարգևելը։

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը:
-Յուրաքանչյուր գործարար կին գիտի, որ բիզնեսն ու ընտանիքը համատեղելը մեծ ջանքեր է պահանջում, քանի որ միշտ էլ ստիպված ես մեկը մյուսի հաշվին անել։ Երջանիկ է այն կինը, որն ունակ է հավասարակշռելու իր երջանկության բանաձևը, որն ինձ համար հետևյալն է․ լինել ընտանիքին նվիրված Կին և լավ Մայր, կայացած գործարար կին և բարձր արժեքներ կրող հանրային գործիչ։ Եթե դու կայացած չես գործում, ապա տխուր ես, իսկ ընտանիքին պետք է կենսուրախ մայր, որպեսզի ընտանեկան մթնոլորտը ևս լինի առողջ ու երջանիկ։ Եվ հակառակը՝ եթե տխուր ես ընտանիքում, ապա ավելին արարելու մոտիվացիան ևս անկում է ապրում։ Ես գտել եմ հավասարակշռության գաղտնիքը, ու դա ինձ և ընտանիքիս երջանիկ է դարձնում։      

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները:
-Միշտ փորձում եմ էմոցիաներիս հետ առճակատվել, իրավիճակը գնահատել զգոն և սթափ, այնուհետև անցնել խնդիրների լուծմանը։ Դժվարությունները հենց այնպես չեն ծագում․դրանք միշտ պատճառ ունեն։ Լինում են իրավիճակներ, երբ խնդիրն այնքան էլ բարդ չէ, որքան մենք ենք բարդացում: Իրավիճակի զգոն և սթափ գնահատում, գործուն քայլերի ձևակերպում, և լուծումն իրեն երկար սպասեցնել չի տա։  

-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
-Առաջիկա տարում շարունակելու եմ կառավարման խորհրդատվական գործունեությունս՝ աջակցելով ավելի մեծ թվով բիզնեսների, նախատեսում եմ նաև զարգացնել մի եզակի բիզնես, որն ինքս եմ հիմնադրել կոսմետիկայի արտադրության ոլորտում․ պրոդուկտն ունիկալ է, քանի որ արտադրվում է հենց հաճախորդի աչքի առջև, նրա մասնակցությամբ, բնական նյութերով։ Բրեդն անվանել եմ «Womanize Cosmetics»: Նպատակն է ընդլայնել ապրանքացանկն ու աշխարհագրական տարածումը ֆրենչայզինգի ֆորմատով։ Ժամանակիս մի մասն էլ նվիրելու եմ հանրային գործունեությանը՝ ղեկավարելով հայ-հնդկական առևտրաարդյունաբերական պալատը, աջակցելով բիզնեսներին ստեղծելու գործնական կապեր ամբողջ աշխարհում և ներկայացնելով բիզնեսի հավաքական շահը պետական գերատեսչություններում։ Առաջիկայում նախատեսում եմ նաև հանդիպել սննդամթերքի ոլորտի տնտեսվարողներին։    

Մաղթում եմ բոլորիս խաղաղության և զարգացման տարի՝ ի շահ մեր հայրենիքի ու մեր ընտանիքների բարեկեցության։