- Ինչպե՞ս որոշեցիք բիզնես սկսել:
- Քանի որ պետք էր ճիշտ ու արդյունավետ մոտեցումներով կառուցել աշխատանքը, իսկ այլ ընկերությունում դա հնարավոր չէր անել, որոշեցի հիմնել սեփական բիզնեսը, որտեղ կկարողանամ կառուցել ինձ համար ճիշտ մոտեցումներով աշխատանքային միջավյար:
- Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
- Ինձ մոտիվացնում է արդեն իսկ ստեղծված սպասարկման որակը, հաճախորդների գոհունակությունը և գնահատականը:
- Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ:
Ամեն ինչ, ինչը դրական էմոցիա է առաջացնում:
- Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը
- Իրականում շատ դժվար է, բայց մեծ ջանքերի ներդրման արդյունքում հնարավոր է:
- Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները;
- Մտածելով և տարբեր լուծումներ փորձարկելով:
- Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին.
- Նախագծում ենք ճգնաժամերի և գլոբալ ցնցումների հաղթահարման նոր մեխանիզմներ անըդհատ մշակել և ունենալ ռեզերվային տարբերակներ: Զուգահեռ աշխատում ենք ծառայությունների և տարածաշրջանների ընդլայման վրա: